Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շարժումը կգլխավորեն երիտասարդ ակտիվիստները. «Հայոց աշխարհ»

Մայիս 16,2015 11:01

Դատելով ամենից, սոցիալական լարվածությունը երկրում՝ յի սակագների հնարավոր բարձրացման եւ անխուսափելի գնաճի հետ կապված, կահագնանա։

Վերջին ակցիաները վկայում են, որ բողոքի շարժումը կգլխավորեն ոչ թե ընդդիմադիր կուսակցությունները, այլ, ինչպես հաճախ է եղել նման իրավիճակներում, երիտասարդ ակտիվիստները։ Այնպես որ, կարծում ենք, այստեղ օգտակար կլինի շեղվել կոնկրետ էլեկտրաէներգիայի հարցից ու փորձել հասկանալ, թե ինչու է ընդհանրապես երիտասարդությունը դուրս գալիս փողոց։
Կարելի է առանձնացնել դրան նպաստող հետեւյալ գործոնները։
1.Հասարակության կտրուկ սոցիալական շերտավորում։ Բնակչության զգալի մասն այսօր ապրում է աղքատության պայմաններում, որը չի կարող չառաջացնել երիտասարդության դժգոհությունը։

2.Սոցիալական վերելակների փաստացի խափանում, հասարակության կողմից կաստայական բնույթի ձեռքբերում։ Ժամանակակից Հայաստանում սոցիալական վերնախավի (խոշոր պաշտոնյաներ, գործարարներ եւ այլք) զավակները դատապարտված են դառնալ այդ վերնախավի մասը։
Միջին խավի ընտանիքների զավակները դատապարտված են ձուլվել այդ միջին խավին (կամ սնանկանալով՝ իջնել հասարակության հատակ, բայց ոչ մի դեպքում չբարձրանալ վեր)։ Ստորին խավերի զավակները մեծ մասամբ դատապարտված են մնալ այնտեղ ողջ կյանքում։
Սեփական սոցիալական կարգավիճակը դեպի լավը փոխելու համար անհրաժեշտ է ստանալ բացառիկ լավ կրթություն, որը հնարավոր է միայն մեծ փողերի եւ սոցիալական վերնախավի ներսում կապերի գոյության դեպքում, իսկ դա բնակչության մեծ մասի համար անիրական է։
3. Չինովնիկական ապարատի եւ իրավապահ մարմինների, դատական համակարգի կամայականություն, կոռուպցիա, որը խաթարում է վստահությունը պետության նկատմամբ, ուժգնացնում երիտասարդության միջավայրում ընդդիմադիր տրամադրությունները։
Ինչպես հայտնի է, ժամանակին Նիկոլայ I կայսրը գեներալ Բենկենդորֆին թաշկինակ հանձնեց, որպեսզի նա իր ծառայության բնույթի բերումով սրբի նվաստացյալների եւ անարգվածների արցունքները։ Դրանով իսկ կատարվում էր գործառույթների որոշակի բաշխում։ Տիրակալը թագավորում է, իսկ գեներալը՝ թաշկինակը ձեռքին հետեւում, որ որբերին ու թշվառներին ոչ ոք չնեղացնի։ Մինչդեռ մեզանում Բենկենդորֆ գտնել ոչ մի կերպ չի հաջողվում։

Վարդան ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031