Երեկ Զագրեբում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից մրցագորգ մտել է հինգ մարզիկ, որոնցից երեքն արժանացել են մեդալների:
52 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Տիգրան Կիրակոսյանը (նկարում): Նրա թիմակիցներից Էռնեստ Հայրապետյանը (57 կգ), արժանացել է արծաթե, իսկ 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը՝ բրոնզե մեդալի:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ բոլոր մեդալակիրներն էլ ներկայացնում են Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական ՄՊՄԴ-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը ՀՍՖ-ի