Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Ռուսաստանի պրեմյեր լիգայի եզրափակիչ երեք խաղերին:
ԲԿՄԱ-ի հետ դերբիից երկու օր առաջ Մովսիսյանը «Սպարտակում» միակ ֆուտբոլիստն է, որն ի վիճակի չէ մարզվել լրիվ ծանրաբեռնվածությամբ: «Советский спорт»-ի տեղեկություններով` Մովսիսյանը խաղադաշտ չի մտնի ոչ ԲԿՄԱ-ի, ոչ «Ուֆայի», ոչ էլ «Ամկարի» հետ հանդիպումներում: Եվ եթե ԶԼՄ-ներում տարածված լուրը, թե «Սպարտակը» մտադիր է Մովսիսյանին տրանսֆերի հանել, ապա երկուշաբթի օրը կայացած «Թերեքի» հետ խաղը Յուրայի համար վերջինը կլինի «Սպարտակում» ունեցած կարիերայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ