«Ինձանից էլ է մեկ շաբաթ առաջ նույն haqqin.az լրատվամիջոցը հարցազրույց վերցրել»,- «Առավոտի» հետ զրույցում՝ անդրադառնալով Տիգրան Խզմալյանի՝ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցի շուրջ բարձրացված աղմուկին, ասում է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ նշելով, որ ինքը դեմ է, որ դրա համար պիտակավորեն որեւէ մեկին՝ բոլորն ազատ են իրենց կարծիքը ազատ արտահայտելու:
Ադրբեջանական լրատվամիջոցին տված Սերգեյ Մինասյանի հարցազրույցը բանակցային գործընթացին է վերաբերել: «Փորձել եմ պատասխանել այն, ինչին որ ես տիրապետում եմ: Հետո ես փորձ ունեմ, գիտեմ նրանց, բազմիցս, մինչ այդ, ես տասնյակ տարիներով աշխատել եմ նրանց հետ ու շատ զգույշ եմ իմ տեքստերի հետ: Եղել են դեպքեր, որ խոսել եմ, եւ մեր այն կողմի գործընկերները փորձել են փոխել ինչ-որ բաներ, երանգներ եւ այլն: Այս անգամ նրանք փոխել էին վերնագիրը կամ մոգոնել էին մի վերնագիր, որը չէր բխում այն հարցազրույցի պատասխաններից, որն ինձնից վերցրել էին»:
«Առավոտ» օրաթերթ
15.05.2015 թ
Ասում է ՝«բոլորն ազատ են իրենց կարծիքը ազատ արտահայտելու»:
Ազատութեան յղացքին սերտօրէն կապուած է նաեւ պատասխանատվութեան անխուսափելի ստորոգելին:
Ազատաութիւն չի նշանակում թէ մէկին խօսքերը, արարքները, կեցուածքներն ու վերաբերմունքը՝ պարզապէս զերծ են որեւէ հետեւանքներից:
Իսկ այս անհատը կարծէք… նախանձում է որ, ի տարբերութիւն Խզմալյանի պարագային, ոչ ոք կարեւորութիւն չի տուել մինչդեռ նախապէս գործած իր նոյնանման արարքին…
Թերեւս լաւ կը լինի որ բաղդատէ երկու դէպքերի տարբերութիւնները, հարցազրոյցի նիւթին եւ պատասխանների ոճի/ տարողութեան դիտանկիւնից: