Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում գյուղապետերի հետ հանդիպման ժամանակ Աշոցքի տարածաշրջանի Հարթաշենի գյուղապետ Գրիշա Գալստյանը ՀՀ տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հարցրեց, թե ինչո՞ւ են այսքան էժանացրել գյուղացիներից գնվող կաթի գինը: «Էդպիսի բան չկա, Սերգո Կարապետյանը կաթ մթերողների հետ հանդիպել է ու ասաց, որ կաթի գինը չի իջնելու»,-պատասխանեց նախարարը: Հարթաշենի գյուղապետը զայրացավ. «Հայտարարելուց հետո կաթի գինը երկու անգամ իջել է»:
Նախարարը, լսելով գյուղապետի խիստ տոնն, ասաց. «Ես խոստանում եմ, որ Սերգո Կարապետյանի հետ այսօր էլ կխոսեմ ու ձեզ կպատասխանեմ, ես երեկվա խոսակցության արդյունքն եմ ասում ձեզ: Մի ամիս առաջ մեր ականջներով լսեցինք, որ էս նույն դահլիճում կանգնեց ու ասեց՝ կաթի գինն էլ չի իջնելու »,-շարունակեց զայրացած գյուղապետը:
Արմեն Երիցյանը կարճ կապեց ՝ մեկ անգամ եւս ասելով. «Ես պարոն Կարապետյանի հետ հենց այսօր կզրուցեմ ու ձեզ տեղյակ կպահեմ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ