Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եկել էր Գյումրի՝ Շիրակի մարզպետարանի դահլիճում հանդիպելով մարզի գյուղապետերի հետ: Նախարարն իրականում եկել էր համոզելու, որ համայնքների խոշորացումը արտակարգ մի ծրագիր է, ուղղակի գյուղացիներն ու գյուղապետերն են շտապում քննադատելու:
Նախարարի՝ այս թեմայով ելույթից հետո գյուղապետերը նրան տարբեր հարցեր ուղղեցին՝ ճանապարհների վերանորոգման, կաթի գների, սահմանամերձ գյուղերի գազաֆիկացման եւ գյուղական այլ խնդիրների մասին:
Մի քանի լուրջ հարցերից հետո, Շիրակի մարզպետը հարցրեց՝ էլ ուրիշ հարցեր կա՞ն, հանդիսավորությամբ ոտքի կանգնեց Սիզավետի գյուղապետ Արարատ Պողոսյանը՝ ինչ-որ բան ասելով: Մարզպետը հարցրեց՝ չգիտեմ, ի՞նչ ես ասում, որի ի պատասխան գյուղապետն ասաց. « Ի՞նչ եմ ասում, ասում եմ նախարար ջան, խնդրում եմ մի հատ էլ մեր գյուղ արի»: Լուրջ հարցերի ֆոնին՝ գյուղապետի այս հրավերը ծիծաղ առաջացրեց դահլիճում: Ներկաները ծափահարեցին ու ծիծաղեցին, նախարարը եւս սկսեց բարձրաձայն ծիծաղել:
Մանրամասները ՝ տեսանյութում: