Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ցանկանում է սեփականաշնորհել հայկական այն որբանոցը, որտեղ ապրել է Հրանտ Դինքը. Daily Sabah

Մայիս 15,2015 21:07

Թուրքիայի կառավարությունը ծրագրել է սեփականաշնորհել հայկական որբանոցը, որը տեղակայված է Ստամբուլի Թուզլա շրջանում, որպեսզի այն փրկի ոչնչացումից: «Քամփ Արմեն» որբանոցը մինչեւ հայկական համայնքին վերադարձվելը կսեփականաշնորհվի եւ այդպիսով դրա սեփականատերը չի տուժի:

Թուրքական «Sabah Daily»-ի հետ զրույցում Շինությունների վարչության նախագահ Ադնան Էրտեմը ասել է, թե որբանոցի հարցում կառավարությունը միայն բարի նպատակներ ունի: «Ես ցանկանում եմ շեշտել այն փաստը, որ նրանք, ովքեր խոսում են հայկական համայնքի անունից պետք է իմանան մեր բարի նպատակները: Կառավարության վրա հարձակումները գործելը պնդելով, թե որբանոցը ոչնչացվում է ճիշտ չէ»:

Էրտենը նաեւ ավելացրել է, թե որբանոցը մի քանի անգամ սեփականատեր է փոխել եւ ներկայիս սեփականատերը պետք է արդար փոխհատուցում ստանա. «Միակ լուծումը սեփականաշնորհումն է: Դրանից հետո մենք կկարողանանք քննարկել այն համայնքին հանձնելու հարցը»:

Նշենք, որ հայազգի լրագրող Հրանտ Դինքը, որը սպանվեց 2007 թվականին, ապրել եւ իր ապագա կնոջ՝ Ռաքելի, հետ ծանոթացել է հենց այս որբանոցում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031