Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարան ընտրում է «Թուրքական հոսքի» եւ հայկական հարցի միջեւ. Взгляд

Մայիս 15,2015 20:30

Թուրքիան կարծես լրջորեն նեղացել է Ռուսաստանից Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա դիրքորոշման համար. ոչ ընկերական հայտարարություններ, այդ թվում՝ կապված Ղրիմի հետ, հաջորդում են մեկը մյուսին: Ռուսական «Взгляд» թերթը հարցնում, թե իսկապե՞ս այս երկու երկրերի հարաբերությունները սառում են եւ կարո՞ղ է դա ազդել Ռուսաստանի համար սկզբունքային «Թուրքական հոսք» ծրագրի վրա:

Թերթը մեջբերել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունը, որում վերջինս նշել էր, թե թուրքական ոչ պաշտոնական պատվիրակությունը, որը եղել է Ղրիմում, մարդու իրավունքների ոտնահարման նշաններ է հայտնաբերել:

«Взгляд»-ը նաեւ գրել է, թե առավել կոպիտ հայտարարություններ են հնչել նախօրեին Դավութօղլուի շուրթերից: Հիշեցնենք, որ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների նիստին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել էր, թե «Ղրիմի անօրինական անեքսիան ընդունելի չէ որեւէ դեպքում»:

Վերլուծելով այս հայտարարությունները, թերթը եզրակացրել է. «Ակնհայտ է, որ Անկարայի հակառուսական հայտարարությունները հետեւել են ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Երեւան»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031