Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎիվաՍել»-ի «լավ տղան» ապացույցներ է պահանջում Ռոզա Ծառուկյանից (Տեսանյութ)

Մայիս 15,2015 20:23

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, որը մեղվապահների ասոցիացիայի նախագահն է,  Շիրակի մարզպետարանում  հանդիպեց  տեղի մեղավապահների հետ ու լսեց նրանց խնդիրները:

IMG_7424

 

Մեղվապահներից մեկը նեղվեց, թե  «Արմենթել»-ն ու «ՎիվաՍել»-ը բացասաբար են ազդում մեղվապահության վրա. «Շատ անգամ ասում են, թե չի ազդում, բայց ես ուսումնասիրել եմ, որովհետեւ մեր գյուղից մինչեւ Կարմրաքար 3 կիլոմետր է, մեղուների կեսը տանում եմ էնտեղ, կեսը մեր գյուղը՝ վկաներ էլ կան, բայց մեր դռան փեթակները չեն լցվում: Երբ որ տանում եմ դաշտ, դաշտում լցվում է , ինչի՞ համար, խնդրում  եմ ասել՝ կա՞ այդպիսի բան: Բացի դրանից, ես լսել եմ, որ Ամերիկայում էլ էդ պրոբլեմը կա, եւ  Բարաք Օբաման 300 միլիոն փող է բաց թողել, որպեսզի մեղուները դնեն էնպիսի վայրեր, որտեղ չկան «Արմենթել»-ի եւ «ՎիվաՍել»-ի շատրվանները»:

Ի պատասխան մեղվապահի հարցի, Ռոզա Ծառուկյանն ասաց, որ փաստեր են պետք այս թեմայով, թեկուզեւ գյուղապետի ստորագրությամբ: «Ունե՞ք ինչ-որ ակտ, ունե՞ք ինչ-որ մասնագիտական թուղթ, որովհետեւ բազմիցս էդ հարցը բարձրացվում է, բայց ես չեմ կարողանում ապացուցել, որովհետեւ մասնագիտական ոչ մի փաստաթուղթ չկա իմ ձեռքը, որ գնամ «ՎիվաՍել»-ի էդ լավ տղային, որ էդքան էլ բարեգործություն է անում մեր երկրում, ասեմ, որ քո արած բարեգործությամբ մեզ չարիք ես պատճառում, ցավդ տանեմ: Երեք անգամ հանդիպել եմ կառավարությունում, իր հետ խոսել եմ, ինքը ասել է՝ տիկին Ծառուկյան, փաստացի բերեք ապացույց, որ «ՎիվաՍել»-ի ներկայությունը ձեր մեղուներին վտանգ է սպառնում»:

Կարմրաքարի նախկին գյուղապետ Գագիկ Վարադյանն էլ, որին Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը ներկայացրեց որպես ծնունդով մեղվապահ, դժգոհեց, որ մեղուն մեր երկրում գրավամիջոց չէ: Այսինքն` մեղվաբուծության զարգացման համար ոչ մի բանկ վարկ չի տալիս գյուղացուն:  Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը խոստացավ անձամբ օգնել մեղվապահին գյուղատնտեսական վարկ վերցնելու:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    <>
    Ամերիկայում էլ փաստորեն Վիվասել ու Արմենթել կա)))))))))))))

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031