Լրահոս
Օրվա լրահոսը

«Մետրոպոլիտենի գործով դատավորը միտումնավոր է հետաձգում նիստերը». փաստաբան

Մայիս 15,2015 20:15

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 15-ին հետաձգվեց Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների ընդդեմ Մետրոպոլիտենի գործի քննությունը:

Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության իրավաբան Քրիստինա Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խախտվել են արդար դատավարություն իրականացնելու բոլոր ողջամիտ ժամկետները, եւ բոլոր հիմքերը կան, որ արագացված դատաքննություն իրականացվի: Նա նկատեց, որ առանց նույնիսկ բացվելու դատական նիստը հետաձգվեց. «Սա եւս մեկ անգամ ինձ հիմք է տալիս, որպեսզի դատարանի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեմ»:

Նա համարում է, որ դատավորը անաչառ չի գործում եւ միտումնավոր է հետաձգում նիստերը. «Համարում եմ, որ այն  հիմքով, որ աշխատանքից ազատվել են, նրանք վերաբերելի ապացույցներ չեն կարող ներկայացնել: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը համարում է, որ իմ վստահորդները աշխատանքից ազատվել են զուտ կուտակային կենսաթոշակի համակարգի դեմ պայքարելու համար»:

Մետրոպոլիտենի նախկին աշխատակից Գագիկ Գալստյանը եւս համարում է, որ դատական նիստը միտումնավոր է հետաձգվել. «Դատավարությունը արհեստականորեն հետաձգվում է: Կարծում եմ այս ամենը ձեւականություն է»:

Picture-002

Մետրոպոլիտենի երեք աշխատակիցները՝ Անդրանիկ Գրիգորյանը, Գագիկ Գալստյանը եւ Սեւակ Հովսեփյանը աշխատանքից ազատվել էին 2014 թվականի փետրվարի 14-ին՝ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ մասով՝ գործատուի կողմից պայմանագրի խզում՝ աշխատողի նկատմամբ անվստահության համար: Մինչ աշխատանքից ազատելը երեք աշխատակիցները մասնակցել էին Մետրոպոլիտենի առջեւ կազմակերպված «Դեմ եմ» նախաձեռնության ցույցին: Կողմը դատարան հայցը ներկայացրել էր 2014 թվականի մարտի 10-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031