Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալաշկերտ» եւ «Գանձասար Կապան» ակումբները չեն մեկնաբանում խաղից հետո տեղի ունեցած միջադեպը

Մայիս 15,2015 19:44

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկատվություն էր տարածել, որ երեկ կայացած ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում քննարկվել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի «Ալաշկերտ»-«Գանձասար Կապան» (1:0) հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպը եւ որոշվել անվայել վարքագծի համար «Ալաշկերտ» ՖԱ նախագահ Բագրատ Նավոյանին (Բագրատ Նավոյանը ՀՖՖ գործկոմի անդամ է) հայտարարել խիստ նկատողություն եւ ակումբին տուգանել 50 հազար դրամ: Նույն պատճառով «Գանձասար Կապան» թիմի մարզիչ-խորհրդատու Սամվել Պետրոսյանին եւս հայտարարվել է խիստ նկատողություն: Նա նաեւ որակազրկվել է երկու խաղով, իսկ ակումբը տուգանվել 50 հազար դրամ:

Aravot.am-ը փորձեց ակումբներից մեկնաբանություն ստանալ տեղի ունեցածի մասին: «Գանձասար Կապանի» գլխավոր մենեջեր Վահան Դանիելյանն ասաց. «Խաղից հետո միջադեպ է եղել, որի համար ֆեդերացիան կայացրել է որոշում եւ մենք պարտավոր ենք ենթարկվել: Մենք մեկնաբանություն չունենք»: «Ալաշկերտ» ակումբի մամուլի քարտուղար Գեւորգ Մարիկյանի խոսքերով էլ ինքն անձամբ միջադեպի ականատեսը չի եղել: «Ես հաղորդավարականում եմ եղել: Մինչեւ սարքավորումներն անջատեցի եւ իջա, միջադեպն ավարտվել էր: Եթե ես իմ աքով չեմ տեսել, ի՞նչը մեկնաբանեմ», – ասաց Գեւորգ Մարիկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031