Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները դադարեցնելու են նստացույցը. (Ֆոտոշարք)

Մայիս 15,2015 19:35

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մարտի 15-ին ժամը 20:00-ին պատրաստվում են դադարեցնել Կառավարության դիմաց նստացույցը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց գործարանի նախկին աշխատող, քիմիկոս ինժեներ Անահիտ Մանուկյանը:

«Մենք ամբողջ աշխատակազմով որոշել ենք, որ 2-օրյա նախազգուշական նստացույց ենք անելու: Քանի որ վաղը շաբաթ է, մենք գտանք, որ իմաստ չունի ամբողջ գիշեր նորից այստեղ մնալ, այդ պատճառով՝ այսօր մինչեւ ժամը 8-ը մենք կմնանք, երեքշաբթի ժամը 11-ին նորից Բաղրամյան 26-ում կհավաքվենք»,- ասաց նա:

Նա նշեց, որ երեկվանից նաիրիտցիները խոսում են նաեւ հացադուլի մասին. «Սակայն, մենք կանխել ենք դա, որովհետեւ ծայրահեղ միջոց է: Այժմ մեր բողոքի ակցիաները շարունակելու ենք միայն նստացույցերով, մինչեւ հարցը լուծում ստանա»:

Picture-027

Picture-026

 

Picture-014 Picture-015 Picture-018 Picture-020 Picture-022 Picture-023

Այսօր նաիրիտցիներին էր այցելել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս զանգահարել էր Երվանդ Զախարյանին, որը խոստացել էր մինչեւ տարեվերջ վճարել նաիրիտցիների աշխատավարձները: Հարցին, թե հավատո՞ւմ են այդ խոստումին, տիկին Մանուկյանը պատասխանեց. «Ո՛չ, մեզ խոստումը չի բավարարում, որովհետեւ 2014 թվականի հոկտեմբեր ամսին մեզ խոսք տվեցին, որ մեր աշխատավարձները մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 20-ը լրիվ կտան: 2014 թվականի նոյեմբերին չփակեցին ու ասացին, որ կտան 2014 թվականի դեկտեմբերին: Դեկտեմբերի 27-ին Երվանդ Զախարյանը եկավ գործարան եւ ասաց՝ մենք իրավական դաշտ չունենք «Նաիրիտ» գործարանի պարտքերը փակելու համար: Այդ պատճառով՝ մենք չենք հավատում, որ հիմա նրանք մեր պարտքերը կփակեն»:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր կապո՞ւմ են, որ այդ հարցում վերջինս իրենց կօգնի, նա ասաց. «Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը հարց լուծող չէ, ես շատ լավ գիտեմ, որ կառավարությունից էլ հարցը չի լուծվի, հարցը լուծվում է միայն Բաղրամյան 26-ում: Ուրեմն՝ մենք էլ Բաղրամյան 26-ից ենք սպասում մեր հարցի լուծումը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Կաչաղակները չեն գողանում։ Նրանք հակված են գողանալ փայլփլուն իրեր և դրանք պահել իրենց բներում։ Կաչաղակները իրականում նյարդայնանում են փայլփլուն իրերից։ Հնարավոր է, որ դրանք անսովոր են կաչաղակների համար և նրանց ընկալմամբ՝ կարող են վտանգ ներկայացնել։Նրանք փայլփլուն իրերը դրել են ընկուզի կողքին։ Բացի այդ, փայլփլուն իրերի մոտ կաչաղակներն ավելի քիչ են ընկույզ կերել, քան առանց դրանց։
    ՀՀԿ-ները չեն գողանում։ Նրանք հակված են վերցնել թանկարժեք իրեր,թղթադրամներ և դրանք պահել իրենց տներում։ՀՀԿ-ները իրականում նյարդայնանում են փայլփլուն իրերից,թղթադրամներից եվ այլ թանկարժեք իրեից։ Հնարավոր է, որ դրանք անսովոր չեն ՀՀԿ-ների համար և նրանց ընկալմամբ՝ կարող են վտանգ ներկայացնել ժողովրդին եվ մտածելով ժողովրդի փայլուն ապագայի մասին,նրանք մինչեվ վերջին դրամը պահում են իրենց մոտ:
    Կեցցեք, մեր մասին մտածող կաչաղակներ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031