Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մարտիրոսյան. «Սուրիկ Խաչատրյանն ինտելեկտուալ է». Ա1+

Մայիս 15,2015 19:30

ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի համար տարօրինակ չէ, որ իշխանությունն այդպես էլ չկարողացավ բերման ենթարկել Սյունիքի մարզպետի որդուն վերջինիս վերագրվող հանցանքից հետո 12 օրվա ընթացքում. «Երբ որ պետք ա լինում, մի ժամվա ընթացքում բերման են ենթարկում»։

Հանրապետականները տհաճությամբ են մեկնաբանում Սուրիկ Խաչատրյանի որդու անհայտացումը հայ իրավապահների տեսադաշտից։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասում է՝ «Մենք տեղեկացված չենք այդ մասին»։

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն այդ հարցն իր համար համարում է փակ եւ չի ցանկանում անդրադառնալ։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղյակ է, որ այդ տղայի հանդեպ հետախուզում է հայտարարված։ Ենթադրվող հանցանքից 12 հետո մարզպետի որդու ձերբակալված չլինելը պարոն Սահակյանը չի համարում քաղաքական հրահանգի արդյունք. «Չէի ցանկանա էս խնդիրը տեղափոխել քաղաքական հարթություն»։

Չլինելով հանրապետական՝ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը հաճույքով կպատասխանի թեկուզ այն հարցին, թե չի արատավորում Խաչատրյանը պետական կառավարման համակարգը՝ չի արատավորում, որովհետեւ ինքը հասարակության ծնունդ է. «Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ մեր իշխանությունն ու ընդդիմությունն է»։

Սակայն Լեւոն Մարտիրոսյանն իրեն բացարձակապես վատ չի զգում, որ Սուրիկ Խաչատրյանի հետ ներկայացնում է քաղաքական նույն թիմը՝ Սյունիքի մարզպետն ինտելեկտուալ է. «Շփվել եմ, լավ ճանաչում եմ էդ մարդուն, շփվել եմ այո, ինտելեկտուալ է»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Ա1+ -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031