Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի» գործով երկրորդ կին ամբաստանյալն է ցուցմունք տալիս

Մայիս 15,2015 19:10

Գոհարիկ Գաբրիելյանն իր դատաքննական ցուցմունքում ասաց, որ իրեն ոստիկանության աշխատակիցները ճնշել են և պահանջել են անհրաժեշտ ցուցմունք տալ, որի մեծ մասն իրականությանը չի համապատասխանում: Նրան ու իր մորը 10 օր թույլ չեն տվել տուն գնալ և ճնշումների ազդեցության տակ կորզել են անհրաժեշտ ցուցմունքները

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում են տարադրամի փոխանակման կետերի վրա ավազակային հարձակումների գործով դատական նիստերը, Էդիտա Ալիխանյանից հետո ցուցմունք տվեց Գոհարիկ Գաբրիելյանը:

Գոհար Գաբրիելյանը, ինչպես եւ Էդիտան աշխատել են Հայբիզնեսբանկում:

Նա մեղադրվում է բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման մասնագետ Էդիտա Ալիխանյանի հետ համակարգչով բանկի հետ երկար ժամկետով պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից 119.900 ԱՄՆ դոլար եւ 23.923.795 ՀՀ դրամ հափշտակելու համար:

IMG_2970

Նա Էդիտայի ամուսնու, ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանի մտերմուհին է:

Դատարանում հրապարակվեց նախաքննության ժամանակ տրված Գաբրիելյանի ցուցմունքը:

Համաձայն այդ ցուցմունքի, գումարների հափշտակման մեխանիզմը եղել էր հետեւյալը:

Տուժող ավանդատու Աստղիկ Գրիգորյանի ավանդային պայմանագիրը  30 000 ԱՄՆ դոլարի, նա խզել էր, փոխանցել նույն ավանդատուի ցպահանջ հաշվին, որից 20 000 դոլարը ելքագրվել էր, մուտքագրվել ավանդատուի մեկ այլ բանկային հաշվին: Այդ գումարն օրինակ, ի վերջո փոխանցվել էր Զարուհի Պետրոսյանի բանկային հաշվին, որի հաշվեհամարին գումարի մուտքագրման օրը նա ստացել է  կանխիկ, եւ փոխանցել Տիգրան Հովհաննիսյանին:

Մնացյալ 10 000 դոլարը նույն եղանակով կանխիկացվել էր եւ կրկին գրպանվել:

Մեկ այլ դրվագով՝ Ռուբեն Մեսչյանի, ձեւակեդրպվել էր 30 000 ՀՀ դրամի ավանդ, սակայն գրպանվել էր երկու միլիոն դրամի չափով:

Ամբաստանյալ Գոհար Գաբրիելյանի մայրն էլ նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, թե իր դստեր եւ Տիգրանի մտերմությունից եղել է տեղյակ, փորձել է օգնել Տիգրանին, քանի որ նա ավտոմեքենաների առքուվաճառքով էր զբաղվում: Բազմաթիվ անգամ ներկայացել են այս գործով տուժող ճանաչված Հայբիզնեսբանկ, ստացել են իրենց անվամբ գրված գումարները, որոնք ամբողջությամբ հանձնել են Տիգրան Հովհանիսյանին:

Մեկ անգամ էլ Գոհարը զանգել էր, մորից խնդրել վիրակապ, դեղորայք, երբ գնացել էր դստեր վարձակալած բնակարանը, տեսել էր ամբաստանյալներից Կարենին, Ռաֆոյին, Հայկին:

Հայկի դաստակն արյունոտված էր: Բուժքույր մայրը տեսնելով վերքը՝  հասկացել է, որ այն հրազենային էր: Մայրը կարել էր նաեւ Տիգրանի խնդրանքով երկու դիմակ: Ստույգ տեղյակ չի եղել, թե ինչի համար էր դրանք անհրաժեշտ եղել:

Նշեմ, որ ամբաստանյալների ցուցմունքները շարունակվում են, դեռ ցուցմունք չեն տվել բանդայի պարագլուխ հանդիսացող Ռաֆայել Հարոյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Հայկ Կոջոյանը, Կարեն Վարդանյանը, Մնացական Սարգսյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031