Աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 15-ին հանդիպում ունեցավ Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ:
Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, առևտրատնտեսական փոխանակումների աշխուժացում, կրթության, էներգետիկայի, բնագավառներում համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլեր:
Նախարարներ Նալբանդյանն ու Լայչակը պայմանավորվածություն ձեռք բերեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:
Բանակցությունների օրակարգում էին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Կարդացեք նաև
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։
Հանդիպումից հետո Հայաստանի և Սլովակիայի նախարարները ստորագրեցին երկու երկրների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը։
ՀՀ ԱԳՆ