Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտնի» տաքսիստ. «Ի՞նչ օլիգարխի մարդ, ես ձեր սաղիդ ախպերն եմ, ես էս երկրի տղա եմ, իմ ճակատը պարզ է, մաքուր»

Մայիս 15,2015 18:45

«Ռուսերեն մի մեջբերում անեմ «աբիժնիկներ» են: Սրանք աբիժնիկ են, որ յոթ տարի մտել են ստեղ-էնտեղ, ինչ միկրաֆոն տեսել, խոսել են անկապ, իսկ ոչ մեկ բանի տեղ չի դրել, ու իրենց հարցերը չեն լուծվել»,-Aravot.am-ի հետ զրույցում, արձագանքելով անհատ տաքսիստների՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին,  այսպես պատասխանեց տաքսիստ Արման Գալստյանը:

Հիշեցնենք, որ տաքսիստները մտահոգություն ունեն, որ Արման Գալստյանն օլիգարխների կողմից ներդրված մարդ է և անգամ իրենց տեղյակ չի պահել նախարար Գագիկ Բեգլարյանի հանդիպման մասին ու իրենց շահերը չի պաշտպանել, հիմա էլ չի ցանկանում իրենց հետ հանդիպել:

Արման Գալստյանը վստահեցնում է, որ իր դեմ խոսող Տիգրան Հովհաննիսյանը, Արսեն Պետրոսյանը և մյուսները վատ համբավ ունեն տաքսիստների շրջանում և հայհոյանքների շարան կհնչի նրանց հասցեին: Նրանց Արման Գալստյանը «երևույթներ» է համարում, որոնք ինչ խոսք տվել են՝ չեն կատարել: Իր մասին Արման Գալստյանն ասաց. «Ես չեմ սիրում  խոսք տալ, ես սիրում եմ գործել: Հիմա սրանք այս վիճակին են, որ չեն կարողանում իրենց ձեռքը պահել իրադարձությունները, Արմանը եկավ երկու օրում հարցերը կարողանում է լուծել»:

Հարցրինք՝ այդ ի՞նչ հարցեր է լուծել, ի՞նչ հարցեր է բարձրացրել Գագիկ Բեգլարյանի մոտ և ի՞նչ է նա խոստացել, քանի որ իր գործընկեր տաքսիստներին զայրացրել է այն, որ ինքը տաքսիների տարածքների, ավտոպարկերի մասին է խոսել:  Արմանը պատասխանեց. «Միանշանակ այդպիսի արտահայտություն չի եղել: Նման քննարկում չի եղել: Տիգրանի հայրն է եղել ավտոկայանում դիրեկտոր, հիմա իր հոր գաղափարներով է հղկվել ու 21-րդ դարում անընդհատ հիշում է  խորհրդային տարիները»:

Արման Գալստյանը վստահեցրեց, որ տաքսիստները իր հանդիպման մասին տեղյակ են եղել ու ասաց, թե «այն, ինչ հայտարարել են այսօր տաքսիստները լրագրողներին, սուտ ու կեղծիք է»: Արմանի պնդմամբ՝ նրանցից մեկը հավատացյալ է, մյուսը «ավտոյի դալալ», մյուսին անվանում է «սարիթաղցի ճիճու». «Հրապարակը փակել է Արման Գալստյանը մեկ մենակ երկու ժամվա մեջ: Այդ ժամանակ չեմ ճանաչել Պետրոսյան Արսենին, սարի թաղցի ճիճու երևույթին, որ գողի փոշի էր նստել վրան, ստից կուրաժիտ էր լինում, ինքն ու Տիգրանն էլ ավտոյի դալալ են, ավտո են ծախում:

Ես ինչ անում եմ, իմ ազգի ու ժողովրդի համար եմ անում: Իմ արարքները նոր ռեֆորմով կտեսնեք»: Արմանը վրդովվել է այն խոսակցություններից, թե Գագիկ Բեգլարյանն իրեն տարածք է տվել:

Ըստ նրա՝ այս մասին ինքն ու նախարարը կհերքեն. «Նախարարի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել եմ նախկինում կուտակված ակտերի մասին, որ համաներում շնորհեն բոլոր տաքսու վարորդներին: Խնդրել եմ մինիմալ պայմաններ տալ տաքսու վարորդներին, որ  կարմիր գծերի համար մուծեն ոչ թե 12.000, այլ վեց հազար դարձնեն:  Ես ռեֆորմ եմ ներկայացրել ու տարածքների մասին խոսք չի եղել: Միայն նշել եմ, որ համապատասխան կահավորված տարածքներում բուժզննություն ու տեխզննություն անցկացնենք: Կարող է պետք է ֆարինգիտը վերցնեն ձեռքը մարդու սիրտ ու թոք լսե՞ն: Իսկ էս խփնված երևույթները եկել են ստեղ, բարբաջում են»:

Այն մեղադրանքներին, թե օլիգարխների մարդն է, Արմանը պատասխանեց. «Ի՞նչ օլիգարխի մարդ, ես ձեր սաղիդ ախպերն եմ, ես էս երկրի տղա եմ, իմ ճակատը պարզ է, մաքուր: Ես առաջարկել եմ, որ լինի կառավարության լիագումար նիստ հարցերը քննարկենք: Հիմա կուլմինացիոն վիճակ է. իրենք ինձ են ուզում համոզել, ես՝ իրենց: Ես պետք է ստորագրեմ այդ ռեֆորմի տակ, դա էլ է պատասխանատու հարց, հետո ես ինչ երեսով պետք է նայեմ տղերքին»:

Դառնալով Տիգրան Հովհաննիսյանի հետ հանդիպմանն, ասաց. «Ես Տիգրանին ճանաչել եմ փոխնախարար Առաքելյանի կաբինետում: Հետո հաց էինք ուտում, զանգեցի եկավ, ասացի, թե եթե ծախսված երևույթ չես, եթե դու իմ գաղափարը ողջունում ես, այդ տղաների համար մի բան ուզում ես անես, արի քո տղերքով լիգայով կանգնի կողքս,  գնանք առաջ»: Արմանը նշեց, թե իզուր է Տիգրանը հայտարարում, որ արտոնված հավաքներ է կազմակերպել հավաքներից մեկն է արտոնված եղել, իսկ մյուս հավաքներն էլ ինքն է կազմակերպել:

Արմանը առաջարկում է՝ եկեք մեքենայով պտտվենք, տեսնենք, ինչ են խոսում նրանց մասին. ասում են, թե 12 միլիոն Ծառուկյանը փոխանցեց Գևորգը կերավ, փողեր փոխանցեցին բուժզննության հարցով փողերը Տիգրանը կերավ: Ես սկզբում ասում է, թե ոչինչ, անցյալում են, դրա համար գնացի, ասացի միասին պայքարենք: Բայց հիմա ասում եմ, որ նրանց մոտ պաշտոնի խնդիր է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031