Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայից ապօրինի բաժանված Նարինե Նիկողոսյանի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց (Տեսանյութ)

Մայիս 15,2015 18:02

Նարինե Նիկողոսյանը, որը պնդում է, թե իր նորածին երեխային Էդիսոն Ադյանն ապօրինի իրենից բաժանել է, դիմել էր դատարան Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Առաքելյանի որոշումը վերացնելու պահանջով, քանի որ, ըստ հայցվորի, քննիչը գործով կարեւոր հանգամանքներ չի պարզել, լիարժեք քննություն չի իրականացրել: Այս տարվա մարտի 23-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Նարինե Նիկողոսյանի բողոքը: Նիկողոսյանը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարան, որն այսօր բեկանեց առաջին ատյանի որոշումը:

Դատավոր Մհեր Արղամանյանի կայացրած որոշման համաձայն, դատարանը պարտավորեցրեց վարույթ իրականացնող մարմնին վերացնելու ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաշնի ավագ քննիչ Առաքելյանի կողմից կայացրած քրեական գործը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

Aravot.am-ը Էդիսոն Ադյանի ներկայացուցիչ Վահե Մնացականյանից հետաքրքրվեց արդյոք բողոքարկելո՞ւ են այս որոշումը, փաստաբանն ասաց, որ այդ առնչությամբ պետք է իր վստահորդի հետ խորհրդակցի:

Արդեն 2 տարի իր երեխային ծնվելուց հետո այլեւս չտեսած Նարինե Նիկողոսյանն, իհարկե, գոհ էր դատարանի որոշումից, եւ մեզ հետ զրույցում ասաց, հույս հայտնեց, որ նախաքննական մարմինն էլ դատարանի որոշումից հետո արդար գործողություններ կկատարի:

Մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանն, իր երեխայից բաժանվելուց ամիսներ հետո է դիմել իրավապահ մարմիններին՝ վստահեցնելով, որ իր երեխայի կենսաբանական հայրը չհանդիսացող Էդիսոն Ադյանը բժիշկ Կալուստյանի հետ, ինչպես որ Նիկողոսյանն է ասում՝ իր վստահությունը ստանալով նորածնին ապօրինի բաժանել են իրենից. Նիկողոսյանը նույնիսկ պնդում էր, որ երեխային իբր գողացել են: Քննիչը դատագենետիկական փորձաքննություն էլ չէր նշանակել, պարզելու երեխայի կենսաբանական հայրն է արդյոք ներկայումս փոքրիկի խնամքով զբաղվող Ադյանը:

Այսօրվա դատական նիստում եւս քննարկվեց երեխայի կենսաբանական հոր լինել-չլինելու հարցը: Ընդ որում, դատավորը երբ դիմեց Ադյանի փաստաբանին՝ կհամաձայնվի՞ Ադյանը երեխային դատագենետիկական փորձաքննության ենթարկել, փաստաբան Վահեն Մնացականյանն ասաց, որ Ադյանը հողագործ մարդ է, եւ չի ցանկանում երեխային որեւէ կողմնակի փորձաքննությունների ներկայացնի: Մինչդեռ Նարինե Նիկողոսյանի փաստաբանն էլ վստահեցրեց, որ նման փորձաքննությունն ընդամենը երեխայի թքի միջոցով է լինելու:

Մինչ որոշում կայացնելը դատավորը դիմեց Նարինե Նիկողոսյանին՝ արդյոք հնարավոր է Ադյանի հետ հաշտության եզրեր գտնել, ինչին ի պատասխան Նիկողոսյանը բացասական պատասխան տվեց, նշելով, որ Ադյանն իմանալով, որ երեխայի հայրը չէ, իրեն գումար է առաջարկել: Դատավորը հորդորեց Նարինե Նիկողոսյանին լավ մտածել, ծանրութեթեւ անել, որպեսզի չխաթարի երեխայի կյանքը: Նարինե Նիկողոսյանն էլ բավականին վրդովված արձագանքեց. «Երեխայիս առեւանգի, ու գումար առաջարկի՞, նորմա՞լ է»: Դատավորի խոսքերով էլ՝ «Ըստ ձեր ցուցմունքների դուք որոշակի գումարի դիմաց եք զիջել երեխային»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նարինե Նիկողոսյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո կարող է կարծիք հայտնել, քանի որ որոշման մեջ պետք է որ ցուցմունքներ լինել գրված թե նախաքննական մարմինը կոնկրետ որ գործողությունները չի կատարել, եւ ինչ պիտի անի:

narine nikoghosyan] (2)
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031