Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ-ն ու Սպորտի նախարարությունը ելել էին միմյանց դեմ (ֆոտոշարք)

Մայիս 15,2015 17:23

Առողջ ապրելակերպն ու ակտիվ սպորտը քարոզելու լավագույն միջոցը անձնական օրինակն է:

Հայաստանում  սպորտային քաղաքականությունը վարող երկու խոշորագույն կառույցները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, այսօր խուլ-համրերի տան մարզադահլիճում միմյանց դեմ ելան՝ իրենց հնարավորությունները ստուգելու բասկետբոլում:

Սպորտի պետական կառույցի թիմն առաջնորդում էր նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ-ինը՝ Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, որոնք երկուսն էլ նախկինում ճանաչված բասկետբոլիստ են եղել ու տարբեր ժամանակներում հանդես են եկել Հայաստանի հավաքականում:

Պայքարը հետաքրքիր ստացվեց, բայց կանոնների հաճախակի խախտումներով, քանի որ երկու թիմերում էլ խաղում էին նաեւ ուժային մարզաձեւերի, մասնավորապես, ըմբշամարտի անցյալում հայտնի մարզիկներ: Չնայած այս դիմակայությունում ՀԱՕԿ-ը 27:22 հաշվով առավելության հասավ, սակայն հաղթող իրականում չեղավ: Ի վերջո, հաղթեցին առողջ ապրելակերպն ու սպորտը:

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031