Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների գործով դատական նիստը հետաձգվեց. (Տեսանյութ)

Մայիս 15,2015 17:16

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 15-ին պետք է քննվեր Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երեք նախկին աշխատակիցների գործն ընդդեմ Մետրոպոլիտենի:

Սակայն դատավոր Սիմիզար Հովսեփյանի օգնականը կողմին հայտնեց, որ դատական նիստը չի կայանալու, քանի որ դատավորը դեռ երեք սանկցիա պետք է լսի: Նա հավելեց, որ Մետրոպոլիտենի ներկայացուցիչները նաեւ դիմում են ներկայացրել դատական նիստը հետաձգելու համար, քանի որ առողջական խնդիրներ ունեն: Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները վրդովվեցին, թե ինչո՞ւ դատավորը հենց իրենց նիստի ժամին, դա պետք է ասի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մետրոպոլիտենի երեք աշխատակիցները՝ Անդրանիկ Գրիգորյանը, Գագիկ Գալստյանը եւ Սեւակ Հովսեփյանը աշխատանքից ազատվել էին 2014 թվականի փետրվարի 14-ին՝ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ մասով՝ գործատուի կողմից պայմանագրի խզում՝ աշխատողի նկատմամբ անվստահության համար: Մինչ աշխատանքից ազատելը երեք աշխատակիցները մասնակցել էին Մետրոպոլիտենի առջեւ կազմակերպված «Դեմ եմ» նախաձեռնության ցույցին: Կողմը դատարան հայցը ներկայացրել էր 2014 թվականի մարտի 10-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031