Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայկական բիզնեսը կարող է աշխատել ազգային օրենսդրության հիման վրա: Այս որոշումը, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության, ուժի մեջ է մտել 2014 թվականի մայիսի 16-ին:
ԵՏՄ ապրանքների մեծամասնության համար, որոնց վրա տարածվում են անվտանգության պահանջներ, 2 տարվա հաշվարկը կսկսվի 2016 թ. հունվարի 1-ի համար: Իսկ որոշների համար էլ, օրինակ՝ կահույք կամ անվադող, նոր պահանջները պարտադիր կդառնան համապատասխանաբար 2019 եւ 2022 թվականներից:
Անցումային ժամանակաշրջանում Հայաստանի տարածքում ԵՏՄ ապրանքների հետ միասին կարող են շրջանառվել ներկրված կամ տեղում արտադրված ապրանքներ, որոնք համապատասխանում են ազգային օրենսդրությանը: Այն ապրանքների համար, որոնց համար ազգային օրենսդրությանը համապատասխանող անվտանգության պահանջներ սահմանված չեն, անցումային շրջանը 1 տարի է կազմում:
Անցումային շրջանները թույլ կտան հայ արտադրողներին, հատկապես՝ ոչ խոշոր ձեռնարկատերերին եւ ներկրողներին հանգիստ պատրաստվել աշխատանքի պայմաններին, կազմեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում կատարելագործեն արտադրությունը: Ապրանքների անցումային շրջանի ավարտից հետո, ԵՏՄ տարածքում շրջանառության հանվող ապրանքները պետք է համապատասխանեն Միության պահանջներին եւ կկարողանան առանց որեւէ խոչընդոտների շրջանառվեն եվրասիական շուկայում:
Կարդացեք նաև
«Քանի որ ԵՏՄ-ի պայմանագրին Հայաստանի միանալու պահին արդեն գործում էին 34 տեխնիկական կանոնակարգեր, հանրապետության համար ոչ ստանդարտ որոշում է կայացվել: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու պահից սկսած՝ հայկական բիզնեսին որոշակի ժամանակաշրջանով իրավունք է տրվել որոշել, թե որ կանոններով է իրեն ձեռնտու աշխատել: ԵՏՄ-ի ներկրողների եւ արտահանողների համար, ակնհայտորեն, ավելի հարմար են Միության պայմանները: Իսկ ձեռնարկատերերի համար, որոնք միայն հայկական շուկայում են աշխատում, ժամանակ է պետք վերաբեռնավորվելու համար»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Կարինե Մինասյանը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ