Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գյուղացիները վիրավորված են». ՀԱԿ -ը շրջել է գյուղերում՝ համայնքների խոշորացման հարցով

Մայիս 15,2015 15:25

ՀԱԿ պատգամավորները եղել են Հաղարծինում, Թեղուտում, Աղավնավանքում, Գոշում եւ այլ գյուղերում:

Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ գյուղացիները վիրավորված են եւ դեմ են ներկայացված նախագծին. «Թեղուտում ասացին, ցույց տվեցին վերեւում տեղակայված հողերը, որոնք ԽՍՀՄ-ի ժամանակներում մշակվում էր, հիմա չեն մշակվում. Եվ ասացին, որ մենք, մեր ավագանին երբեք թույլ չի տա, որ այդ հողերը ինչ-որ օլիգարխի սեփականաշնորհվեն: Բայց եթե համայնքը խոշորացվի, շատ հեշտ այդ որոշումը կընդունեն, հողերը կօտարեն, կտան ինչ-որ օլիգարխի եւ գյուղացիները կմնան առանց հողերի:

Իշխանությունն ուզում է ավելի վերահսկելի դարձնեն համայնքները, ավելի հեշտ իրականացնել թալանը: Մենք կտրականապես դեմ ենք այս ծրագրին:

Նա ասաց, որ եթե խոշորացումն իրականացվի, կնշանակի, որ իշխանությունները արհամարհում են ժողովրդի կամքը:

Արամ Մանուկյան էլ ասաց, որ ինքը 7 գյուղերում է եղել, հանդիպել ուսուցիչների, գյուղացիների հետ. «Մի գյուղում ասացին՝ մեր գյուղի Մովսեսը կողմ է սրան: Այսինքն, մի հոգի կար, որ կողմ էր»:

Գյուղերում հեռախոս չկա, ասֆալտ չկա, ավտբուս չկա: Մարդիկ մի տեղեկանքի համար պետք է կիլոմետրերով գնան: Մարդիկ հետո ուզում էին իրենց գյուղերի անունները մնան:

ՀԱԿ-ը եւս մեկ անգամ կոչ արեց հանրությանը մասնակցել հանրաքվեին եւ դեմ քվեարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031