Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իշխանափոխության համար ՀԱԿ-ը 30 հազար մարդ կհանի փողոց, հոսանքի թանկացման դեմ՝ կդժվարանա

Մայիս 15,2015 15:14

Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ եթե մի քանի հազար մարդ դուրս գա փողոց՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստիպված կլինի չընդունել ՀԷՑ-ի հայտը եւ չի թանկացնի էլեկտրաէներգիան:

Լրագրողները հիշեցրեցին, որ պարոն Զուրաբյանը վերջին ԱԺ ճեպազրույցի ժամանակ վստահեցնում էր, որ եթե ուզենանք՝ 30 հազար հոգի կհանենք փողոց: Հարցին՝ հիմա ի՞նչն է խանգարում, որ չեք հանում՝ նա պատասխանեց. «Իշխանափոխության խնդրի համար մենք միշտ կարող ենք շատ մարդ հանել: Իսկ այս հարցի շուրջ, չգիտես ինչու, կա անտարբերություն: Թվում է, թե փոքր հարց է, բայց կարեւորագույն հարց է, մարդիկ չեն ուզում դուրս գալ փողոց: Եթե իշխանությունը մեկ անգամ նահանջի, դա բացելու է ճանապարհը, ժողովրդի մասնակցությամբ շատ հարցեր կարող են լուծվել: Ինչքան ժողովուրդը թույլ տա իրեն թալանել, այնքան թալանելու են: Որեւէ բարոյական արգելք գոյություն չունի»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք ամեն ինչ կանեն՝ ժողովրդին փողոց դուրս բերելու համար:

Քաղաքացիական ակտիվիստները կոչ են անում չքաղաքականացնել հարցը: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իր համար դա անհասկանալի է. «Չքաղաքականացնելու մասին հայտարարությունները բողոքի ալիքը թուլացնելու պահանջ է, ուրիշ բան չէ: Եթե միասնական հաղթանակի հասնենք, ո՞վ է դափնիներ դրանից ստանալու՝ ոչ մեկը: Առաջին հաղթողը լինելու է ժողովուրդը: Չսպանված արջի մորթին կիսելու խնդիր չկա: Պետք է միասնական ճակատ ստեղծել»:

Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, որ համախմբում է պետք: Իմ եւ քո-ի խնդիր չկա: Տրանսպորտի թանկացման հարցում 1500 հոգին էլ խնդիր լուծեց:

Լրագրողների հարցին՝ եթե 100 դրամ շարժման դեպքում մարդիկ կարող էին բոյկոտել, չվճարել եւ իջնել տրանսպորտից, այս դեպքում չեն կարող, ՀԷՑ-ը հոսանքը կանջատի, ի՞նչ եք առաջարկում՝ Լեւոն Զուրաբյանը համաձայնեց, որ սա բարդ դեպք է եւ միակ ձեւը շատ մարդ փողոց դուրս բերելն է:

Արամ Մանուկյանը նշեց, որ ՀՀԿ-ի բիզնեսմեններին էլ դա ձեռնտու չէ, նրանք էլ են տուժելու էլեկտրաէներգիայի թանկացումից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031