Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է «Իմ ընտանիքը իմ հարստությունն է» սոցիալական արշավը

Մայիս 15,2015 13:42

Երևանի քաղաքապետարանը, Ընտանիքի միջազգային օրվա՝ մայիսի 15-ի առթիվ իրականացվող բազմաթիվ միջոցառումներին ի հավելումն, ներկայացրել է «Իմ ընտանիքը իմ հարստությունն է» խորագրով սոցիալական նախագիծ: Մասնակցել են Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում ապրող տարբեր մասնագիտության տեր, ակտիվ հասարակական կյանքով ապրող, բազմազավակ ու պարզապես համերաշխ և աշխատասեր երևանաբնակ ընտանիքներ՝ իրենց մեծ գերդաստաններով:

Երևանի տարբեր հատվածներում տեղադրված վահանակներին մայիսի 15-ից ներկայացվել են նախագծում ներգրավված տարբեր ընտանիքների լուսանկարները, իսկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Երևանի քաղաքապետարանի էջում կհրապարակվեն նախագծի մասնակիցների հետ հարցազրույցները՝ ընտանեկան երջանկության ու քաղաքային մշակույթի ձևավորման հարցում ընտանիքների դերի կարևորության մասին:

Նախագծի հաջորդ փուլում նախատեսվում է ամբողջացնել երևանաբնակ ընտանիքների ալբոմը և ներկայացնել բազմաթիվ այլ ընտանիքների, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ու նվիրումով Երևան քաղաքին փոխանցում են այն ուղերձը, որ երջանիկ ու ամուր ընտանիքն ամենակարևոր արժեքն է, որով իրապես հարուստ է դառնում նաև քաղաքամայր Երևանը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է սոցիալական նշանակության իր բոլոր ծրագրերում առանձնակի ուշադրություն դարձնել ընտանեկան արժեքների պահպանմանն ուղղված միջոցառումներին՝ քաղաքային տնտեսության զարգացման մյուս ծրագրերում ևս շեշտադրելով ավելի հարմարավետ քաղաք ունենալու առաջնահերթությունը:

Երևանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031