Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գազի» հանձնաժողովի գործը կշարունակի ԱԺ տնտեսական հանձնաժողովը

Մայիս 15,2015 13:13

Խորհրդարանի ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միացան նաեւ ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունները: Հարցը վերաբերվում էր ԱԺ որոշման նախագծին, որով առաջարկվում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովին վերապահել մոնիտորինգ`մշտադիտարկում իրականացնելու լիազորություն: Այլեւս, հաշվի առնելով գազի համակարգի ուսումնասիրման հարցերով «գազի» ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, դրա քննարկման ընթացքում հնչեցված առաջարկությունները, ԱԺ տնտեսական հանձնաժողովին հնարավորություն է տրվում դրանք քննարկել բոլոր իրավասու մարմինների, այդ թվում նաեւ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների եւ համակարգի ձեռնարկությունների հետ: Յուրաքանչյուր նստաշրջանում, տնտեսական հանձնաժողովը մեկ անգամ գրավոր եզրակացություն է ներկայացնելու ԱԺ-ին` կատարված առաջարկությունների իրացման վերաբերյալ`թե սակագների, թե առհասարակ համակարգի բարեփոխումների ուղղությամբ:

Նախագծի հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը կարծում է, որ այնուամենայնիվ, այն մեծածավալ աշխատանքը, որ կատարվել է, այդ թվում նաեւ ընդդիմադիրների ջանքերով ու ներգրավմամբ, շարունակվելու է:

Նախագիծն ընդունվեց: Միայն ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը չքվեարկեց: Aravot.am-ի հարցին ի պատասխան պարոն Բագրատյանն ասաց, որ իր կեցվածքը պայմանավորված է նրանով, որ ինքը չգիտե`թե ինչի՞ կբերի դա: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, հնարավոր է`դրական արդյունք տա, բայց հնարավոր է տնտեսական հանձնաժողովի անդամները թաղվեն այդ գործ մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031