Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Սերժ Սարգսյանի պատվերն եք կատարում» (Տեսանյութ)

Մայիս 15,2015 12:48

«Կառավարությունը դրական եզրակացություն է տալիս, փորձելով ապահովել, թե հանրությունը դրական մոտեցում ունի հանրաքվեին, քանի որ առաջիկայում կայանալիք սահմանադրական հանրաքվեի վրա միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է: Բայց խորքում եթե չենք փոխում Ընտրական օրենսգրքի հայեցակարգը`չենք հրապարակելու ցուցակները, չենք կազմելու հանձնաժողովներ, որտեղ հավասարը-հավասարի սկզբունքով ընդդիմություն-իշխանություն հարաբերակցությունը պահի, ապա կլինի նույնը, ինչը տեսել ենք նախորդ երկու հանրաքվեների ժամանակ: Սա քաղաքական ներկայացուցչական բնույթ ունի: Ես ձեռնպահ կքվեարկեմ»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նիստում քննարկվում էր «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու ընդդիմադիր պատգամավորների առաջարկը: «Հիմա ցանկանում եք հանրաքվե անցկացնել ու Սերժ Սարգսյանի ցանկությունն եք իրականացնում, բայց չբարեփոխելով ԸՕ-ն արդյունքները՝ քաղաքացիները չեն ընդունի հանրաքվեի արդյունքը»,- իր ելույթում շարունակեց Զարուհի Փոստանջյանը:

Նրա հայտարարությունները ելույթի դրդեցին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Հակադարձելով գործընկերոջը, անկախ պատգամավորը նկատեց. «Այո կեղծիքներ լինում են, ընտրությունները կեղծվում են, բայց ընտրությունները չեն կեղծվում ԸՕ-ով եւ «Հանրաքվեի մասին» օրենքով»: Նրա կարծիքով, գործող ընտրական օրենսգիրքը լավագույնն է, բայց այն չի ապահովում նորմալ ընտրական ընթացք, քանի որ դրա ցանկությունը կատարողների մոտ չկա: Ընդդիմադիր գործընկերոջն Էդմոն Մարուքյանը հորդորեց ընդդիմությանը չշեղել տառերի ու տեքստերի վրա. «Կոչ եմ անում, որ կենտրոնանաք կեղծելու կամքը փոխելու վրա, ոչ թե տեքստերի ու տառերի: Էս նախագիծը բնականոն ընթացք է, ԸՕ-ն փոխվել է «Հանրաքվեի մասին» օրենքը`ոչ»:

Այնուհետեւ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը Զարուհի Փոստանջյանին բացատրում էր, որ ԸՕ-ն վերահսկողության մեծ հնարավորություններ է տալիս եւ ոչ ոք մեղավոր չէ, որ ընդդիմադիր կուսակցությունները վստահելի մարդիկ չունեն ու չեն կարողանում իրացնել իրենց իրավունքը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031