Ադրբեջանական թեժ գնդակոծությունների շրջանում, 2014 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի, Այգեձոր եւ Արծվաբերդ համայնքներ: Վարչապետը Չինարիում առաջարկել էր ներկայացնել Հայաստանի բուհերում սովորող չինարեցիների ցանկը, որպեսզի նրանց ուսման վարձը փոխհատուցվի:
Հետո որոշվեց, որ պետք է փոխհատուցվեն Բերդի տարածաշրջանի սահմանամերձ 6 գյուղերի եւ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբերի ուսանողների ուսման վարձը:
2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով, 30 տոկոսով փոխհատուցվեցին վերոհիշյալ 7 համայնքների ուսանողների ուսման վճարները: Դա չէր վերաբերում միայն առաջին կուրսի ուսանողներին: Ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում նշված համայնքների ուսանողների ուսման վարձը փոխհատուցվեց 100 տոկոսով:
Սահմանամերձ Այգեպար համայնքում 7 ուսանող կա: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը ուսանողների եւ նրանց ծնողների անունից շնորհակալություն հայտնեց այդ աջակցության համար:
Կարդացեք նաև
Տավուշի սահմանամերձ 24 համայնքների բնակիչները կառավարության որոշմամբ ազատված են հողի հարկից եւ շենք-շինությունների համար նախատեսված գույքահարկից: Նշված համայնքների բնակիչները սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի համար վճարում են գումարի կիսով չափ:
Իջեւանի եւ Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի ուսանողների ծնողները դժգոհում են, թե ինչո՞ւ իրենց զավակների ուսման վարձը չի փոխհատուցվում, ե՞րբ են իրենց համայնքներն ընդգրկվելու աջակցության այդ ծրագրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Նախ հողի և գույքահարկի մասին` որպեսզի սահմանամերձ գոտու բնակիչը հողի հարկ կամ գույքահարկ վճարի, պետք է կարողանա այդ հողը մշակելով և շենք-շինություններն օգտագորխելով եկամուտ ստանալ, ինչն այս պայմաններում պարզապես անհնարին է: Անհնարին է հակառակորդի գնդակոծությունների ու կառավարության ապաշնորհ տնտեսական քաղաքականության շնորհիվ, ավելի ստույգ նման քաղաքականության բացակայության պատճառով: Այնպես որ, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին նշված հարկերից ազատելու գործընթացը պարզապես ”կուտ” է, որը միայն իշխանություններն են ուտում: Ուսանողներին ուսման վարձից ազատելը գովելի է, սակայն ստեղծված իրավիճակը շտկելու համար տավուշեցիները վարչապետից համալիր ծրագիր էին ակնկալում, այլ ոչ թե մեր երկրի մեկ այլ հարկատուի հաշվին կիսաբարեգործություն: Ինչ վերաբերվում է համայնքների ղեկավարների շնորհակալական խոսքերին, ապա դա ևս բնական է, քանի որ նրանք նույնիսկ նման սպասելիքներ չեն ունեցել:
Ցավալի է նաև, որ Տավուշի մարզպետը, որը մեկ տարի է, ինչ աշխատանքի չներկայանալով պաշտոնավարում է, այդպես էլ չհասկացավ կամ չեր կարող հասկանալ, թե որոնք են մեր մարզի գերակա խնդիրներն ու ինչպիսի որոշումներ, նյութական և ֆինանսական միջոցներ են հարկավոր դրանք կյանքի կոչելու համար…?