Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյանը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին

Մայիս 15,2015 12:38

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի գնահատմամբ, այսօր ունենք էներգետիկ ոչ օպտիմալ հաշվեկշիռ, մոտ քառասուն տոկոսը ամենաթանկ աղբյուրից՝ ջերմային էլեկտրակայաններից ենք ձեռքբերում:

«Եթե օրինակ ատոմակայանը պետք է Հայաստանի էլեկտրացանցերին տար 2,5 միլիարդ կիլովատ ժամ, բայց տալիս է ասենք 2 միլիարդը, այդ թերմատակարարված էլեկտրաէներգիայի համար պետք է պատասխան տա՞, թե՞ պետք է այդ ռիսկերը մնան Հայաստանի էլեկտրացանցերի վրա: Նույնը հիդրոէներգետիկայի համար, սակավաջուր տարի է, այդ հիդրոէլեկտրակայանը, որը պլանավորվում է այդ բիզնեսը, մենակ պետք է շահույթ ստանա, թե՞ թերմատակարարումը, որը ազդում է սակագնի վրա, դրա համար պետք է պատասխան տա: Հարցեր են, որոնք լուծված չեն»- այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորը:

Ըստ նրա ՀՀ էլեկտրացանցերն ունի 250 միլիոն դոլարից ավելի պարտք, բայց այն պարտքի չափը, որը խաթարում է բնականոն գործունեությունը, կազմում է մոտ 24 միլիոն դրամ:

Նա նկատեց, որ էլեկտրաէներգիայի կորուստները շատ մեծ են, իսկ Էլեկտրակայանն ունի 12.7 % կորուստ, մինչդեռ 1 % կորուստը համարժեք է 5 մլրդ դրամի. «Մենք 17-18 մլրդ կիլովատ ժամ ենք սպառել խորհրդային տարիներին ամբողջ տնտեսության կտրվածքով, հիմա քիչ ենք սպառում, բայց սպասարկումը նույնն է: Բացի այդ, ամեն տարի ատոմակայանը 45 օր պլանային սպասարկման համար կանգնում է: Անցյալ տարի 80 օր կանգնեց, իսկ սպասվող տարի 6 ամիս է կանգնելու, որը նշանակում է, թե ջերմաէլեկտրակայաններից պետք է օգտվել, որը թանկ հաճույք է: Այս մասին պետք է ավելի շուտ մտածեին և համապատասխան քայլեր ձեռնարկեին»:

Նրա խոսքով, էլեկտրաէներգիայի թանկացումից, ըստ պատգամավորի, կաճի մարդկանց աղքատությունը, գրեթե բոլոր ապրանքատեսակները կթանկանան, կենսամակարդակը կիջնի, որովհետեւ մարդկանց եկամուտները համարժեք չեն աճում թանկացումների հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031