Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Որտե՞ղ է թակարդը» (Տեսանյութ)

Մայիս 15,2015 12:32

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց եւ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում մի շարք փոփոխությունների հարցը: Ձեռնպահ քվեարկեցին ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Հիմնական զեկուցող, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ Ընտրական օրենսգիրքը 2012-ին է փոփոխվել, «Հանրաքվեի մասին« օրենքը պետք է համապատասխանեցվի: Նախագծով մեծացվել է ժամկետը, որն անհրաժեշտ էր հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման համար, նախորդ`45-55 օրվա փոխարեն 55-65 օր: Առաջարկվում է, որ հանրաքվեի մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի 50 օր առաջ, որ հանրությունն ավելի շատ հնարավորություն ունենա քննարկումների: Նախկինում 40 օր առաջ էր հրապարակվում: Հանրաքվեի քվեաթերթիկը բաց է, առաջարկվում է այն ծրարում դրվի`ապահովելով քվեարկության գաղտնիությունը, ինչպես նաեւ ապահովել հավասար հնարավորություններ`կողմ եւ դեմ արտահայտվողների համար: Առաջարկվում է, որ հանձնաժողովները կազմավորվեն համապետական ընտրությունների սկզբունքով, իսկ դրանց լիազորությունները լինեն համամասնական ընտրությունների սկզբունքին համապատասխան, մեծացնել դիտորդական առաքելության դերը եւ այլն:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ հնարավոր է այս տարի սահմանադրական հանրաքվե ունենանք, ուստի անհրաժեշտ է համարում, որ այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են դրան, նույնպես կարողանան մասնակցություն ունենալ հանձնաժողովներում: Հարցը ներկայացնող Արծվիկ Մինասյանն ասաց, որ մի քանի հրատապ հարցեր կային, որոնք այսօր պետք է փոփոխություն անել, նախագծում դրանք են ներառել. «Միջազգային փորձառության մեջ չկա որեւէ սխեմա, որը թույլ կտա հանձնաժողովներում ներառել դեմ արտահայտվող քաղաքական ուժերին»:

Նա ասաց, որ դեմ մոտեցում ունեցողները կարող են որպես դիտորդ ներգրավվել ու հավելեց, որ դիտորդները մեր օրենքով բավական լուրջ լիազորություն ունեն: «Եթե դուք ձեւ գիտեք`մենք պատրաստ ենք քննարկել: Այո, եթե հնարավոր կայանալիք հանրաքվեի համատեքստում նայենք, ԱԺ-ում կան ուժեր, որոնք դեմ են ու նրանք էլ պիտի ակտիվ լինեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Arpine Hovhannisyan (1)Հարցի համազեկուցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ ասաց, թե կարեւոր նախաձեռնություն է ու կարեւոր է, որ կարողանանք դրանք իրականացնել. «Այս փուլում, այս տեսքով պատրաստ է դրական եզրակացության»: Իշխանական պատգամավորի այս պատրաստակամությունը ընդդիմադիր Տիգրան Ուրիխանյանին թերահավատության առիթ տվեց, մանավանդ, որ նախագիծը նաեւ կառավարության դրական եզրակացությանն է արժանացել: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ինքը պատրաստվում էր մեծ ուրախությամբ ձեռքը բարձրացնել եւ կողմ քվեարկել, բայց սույն նախագծով նախատեսվում են փոփոխություններ, որոնք գործող իշխանությանը դեմ են ու իշխանականների դրական վերաբերմունքը տարակուսանք է առաջացնում. «Որտե՞ղ է թակարդը»:

Հովհաննես Սահակյանը ընդդիմադիր պատգամավորին հորդորեց նույն եռանդով կողմ քվեարկել ու հավաստիացրեց, որ թակարդներ չկան:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031