Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարելագործել է ավանդների մասով իր պրոդուկտային շարքը

Մայիս 15,2015 11:55

ՎՏԲ-Հայաստան Բանկն այսուհետ իր ավանդատուներին առաջարկում է ինքնուրույն ամբողջականացնել իրենց ավանդը` ընտրելով դրա ցանկալի պարամետրերը, օրինակ` ժամկետը, արժույթը, տոկոսագումարների ստացման պարբերականությունը, ավելացումներ անելու հնարավորություն և այլն: Ավանդի պարամետրերի հիմնական առավելություններից մեկը ավանդատուի համար տոկոսագումարները ստանալու պարբերականության այլընտրանքի լայն հնարավորությունն է` ավանդի ձևակերպման պահին, ամեն ամիս` տոկոսագումարների կապիտալացմամբ կամ առանց դրա, ավանդի ժամկետի ավարտին և ամենահետաքրքիրը` բանկն առաջարկում է հատուկ ավանդատեսակ, որի ընթացքում կուտակած տոկոսագումարները կարելի է ստանալ ավանդը ժամկետից շուտ խզելու դեպքում:

Ավանդները կարող են ձևակերպվել 30-730 օր ժամկետով` ըստ հաճախորդի ցանկության արժույթի հետևյալ առավելագույն տոկոսադրույքներով` AMD (17.5%), RUR (11%), USD (6.5%), EUR (5.75%):

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է արտոնյալ +0.25% տոկոսադրույք ՀՀ դրամով ավանդների համար իր հավատարիմ հաճախորդներին, ովքեր օգտվում են Ինտերնետ-բանկինգ ծառայությունից, դրամական փոխանցումներից, սոցծառայության թոշակառուներին, այն ավանդատուներին, ովքեր ավանդը երկարացնելիս գումարն ավելացնում են 50%-ով:

Լրացուցիչ մուտքագրումներով ավանդներ ձևակերպողներին անվճար տրամադրվում է Ինտերնետ-բանկինգ համակարգից օգտվելու հնարավորություն հետագա մուտքագրումները հեշտացնելու համար:

Նշված ավանդատեսակների ու հատուկ առաջարկների հետ մեկտեղ ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի պրոդուկտային շարք նաև հաճախորդների առանձին սեգմենտների համար, օրինակ` հատուկ ավանդ սոցծառայության և ուժային կառույցների թոշակառուների համար (ՎՏԲ-Սոցիալական), երեխաների համար (ՎՏԲ-Մանկություն) և ՀՀ ոչ ռեզիդենտների համար (ՎՏԲ-Ազգային)` ավանդն արտասահմանից կառավարելու հարմար մեխանիզմով:

Ավանդատուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը որպես նվեր տրամադրում է VISA և MasterCard վճարային քարտեր, որոնց վրա կարելի է հետագայում ստանալ ավանդի տոկոսագումարները:

Ավանդ ձևակերպելու նվազագույն գումարի չափի և ավանդների մասին այլ մանրամասներ կարելի է իմանալ բանկի www.vtb.am կայքում` «Ժամկետային ավանդներ» բաժնում:

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14)
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031