Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Պետք չէ նայել, թե ինքը ում տղան է». «Ժողովուրդ»

Մայիս 15,2015 11:43

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյան:

– Պարոն Նիկոյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի՝ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու փաստին։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է նման որոշում կայացվել, ինչ է՝ այլ արժանի թեկնածու չկա՞ր ՀՀԿ-ում։

– Ես նորմալ եմ վերաբերվում այդ առաջադրմանը։ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ով համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին, իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը։ Դա իր իրավունքն է։ Պետք է ընտրողը որոշում կայացնի, թե ով է արժանի այդ պաշտոնը զբաղեցնելու համար, որեւէ մեկն իրավունք չունի դրա մասին տեսակետ ներկայացնել, մինչեւ այդտեղի բնակիչներն իրենց ընտրությունը չկատարեն։

– Իսկ ինչո՞ւ են իշխանությունները պաշտոնները «ժառանգական» դարձրել, գրեթե բոլոր պաշտոնյաններն արդեն իրենց սուրբ պարտականությունն են համարում նաեւ սեփական ժառանգների համար համապատասխան աթոռներ ապահովելը։

– Ես համամիտ չեմ Ձեր հնչեցրած տեսակետի հետ։ Յուրաքանչյուր անձի պաշտոնավարմանը պետք է մոտենալ հետեւյալ սկզբունքով՝ նրա կրթական մակարդակը համապատասխանում է, նրա աշխատասիրության կարողությունը, նվիրվածությունը, եթե այդ ամենը կա, ապա պետք չէ նայել, թե ինքը ում տղան է։ Իսկ եթե չկա, ում տղան ուզում է լինի, պետք է ասել, որ այդ մակարդակին չի համապատասխանում։ Այսինքն՝ դնել մեկ սկզբունք ու այդ սկզբունքով առաջնորդվել, ոչ թե նայել, թե նա ում տղան է եւ այլն։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031