Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ-ում փակ քննարկում կանցկացվի Ավետիսյանների սպանության գործով

Մայիս 15,2015 11:38

Երեկ, Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի փաստաբանները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակել են փորձաքննության արդյունքները: Այսօր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկեց նիստի օրակարգում հարց ընդգրկել եւ քննարկել հանրային հետաքրքրություն ներկայացնող այս հարցում խորհրդարանի եւ խորհրդարանականների հետագա անելիքները: Մասնավորաբար, թե դատաքննության ապագան ինչպիսի՞ն պետք է լինի, այդ արդյունքները ՌԴ դատարանի համար հիմք պե՞տք է հանդիսանան, թե`ոչ: Պատգամավորի կարծիքով, քննության ընթացքն ամբողջությամբ հայկական կողմի վերահսկողության տակ չէ, ինչպես պահանջում է հանրությունը:

Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հովհաննես Սահակյանն առաջարկեց, որ հանձնաժողովն աշխատանքային քննարկում անցկացնի այս հարցով, որպեսզի «ձեւական բան չստացվի», այլ իրականում կարողանան քննարկել բոլոր տարբերակները եւ լուծումներ առաջարկել:

Հովհաննես Սահակյանի հետ համակարծիք էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նրա առաջարկով այսօր, հանձնաժողովի նիստից հետո, փակ քննարկում կանցկացնեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Քննարկումը՝ վաղուց էր պետք անել….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031