Եվրոպայից ու ԱՍՆ-ից միլիարդավոր դրամների դրամաշնորհ ստացող ոստիկանությունը խիստ արտահայտված պրո-ռուսական կողմնորոշում ունի։
Դա ունի բազում արտահայտումներ։ Օրինակ այն, որ ոստիկանությունը ցուցարարներին չի թույլատրում բողոքի ակցիաներ անցկացնել Հայաստանում ՌԴ դեսպանատան անմիջական հարեւանությամբ, սակայն փոխարենը՝ որեւէ խոչընդոտ չի ստեղծում այլ պետությունների դեսպանատների մոտ անցկացվող ցույցերի համար։ Ավելին՝ Հայաստանի ոստիկանությունը պրո-ոուսական ուժերին թույլատրում է նույն այդ դեսպանատան մոտ ցույց անել։
Այսինքն՝ ոստիկանությունը ՌԴ դեսպանատան մոտ չի թողնում ցույցեր անել միայն նրանց, ովքեր դեմ են Ռուսաստանի այժմյան քաղաքականությանը։
2013 թվականի դեկտեմբերի 2-ին էլ Երեւանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ցույցի 110 մասնակիցների բերման ենթարկեցին բաժիններ։ Նման քանակի ձերբակալություններ Հայաստանը չէր տեսել 2008 թվականի մարտի 1-ից հետո։
Կարդացեք նաև
Բոլորիս հիշողության մեջ թարմ է նաեւ 2013 թվականի սեպտեմբերին Սյունիքի մարզում Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցածը, որի անմիջական մեղավորը Հայաստանում գործող Ռուսաստանի Դաշնության սահմանապահներն էին։ Սակայն Հայաստանի ոստիկանությունը, իրականացնելով տարբեր «մուխլոժներ», ամեն կերպ փորձում էր իր վրա վերցնել ռուսական կողմի մեղքը։
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում