Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, 62-ամյա Միթ Ռոմնին եւ լեգենդար բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդը համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են միմյանց միջեւ այսօր Սոլթ-Լեյք-Սիթիի ռինգում կայանալիք բարեգործական մենամարտի մասին: Գոյացած հասույթը կտրամադրվի ոչ առեւտրային կազմակերպության, որն օգնում է տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց:
Հոլիֆիլդը պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ գերծանր քաշային կարգում աշխարհի միակ քառակի չեմպիոնն է: Նա նաեւ միակ բռնցքամարտիկն է, որին հաջողվել է բացարձակ չեմպիոն դառնալ երկու՝ առաջին ծանր եւ ծանր, քաշային կարգերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Reuters-ի