Հենց սկզբից ասեմ՝ թող ոչ մեկի մտքով չանցնի, որ նախընտրական ինտրիգային իրավիճակներ հարուցելու գործում Սերժ Սարգսյանից մեկ օր շուտ է ծնվել։ Չկա նման բան, եւ, առհասարակ, տոկոս խփողին տոկոս խփել չեն սովորեցնի, ինչպես քեռուն՝ քեռակնոջ հետ քնել։ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն շատերի, հասկանում ու բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի դերը համակարգի պահպանման ու վերարտադրության գործում։ Այդ իսկ պատճառով հակածառուկյանական արշավը շատ երկար ու խորքային չէր։ Ասեցին-խոսեցին, պիտակներ դրեցին՝ վերջացավ-գնաց։ Ժողովուրդն էլ կարող է հանգիստ լինել՝ Ծառուկյանի պես թագավոր «ախպորը» նեղացնող չկա։ Այդ կինոն սկսվել եւ ավարտվել է փետրվարի 12-ի ՀՀԿ հայտնի նիստում։
Ես չէ, դուք մտածեք՝ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը «կնիքներ» է բացում, իսկ ապրիլին Գագիկ Ծառուկյանը՝ «Առինջ- մոլ»։ Մեկ ամիս էլ չանցած՝ Գագիկ Ծառուկյանը դարձյալ բարեգործության մեջ է. ողջ խաղողը մթերելու խոստումներ է տալիս, իսկ հարկայինը ձեւ է տալիս, թե ստուգում է Ծառուկյանի հարկային գործերը։ Փաստորեն, փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանն ընդամենը մի քիչ ուրախացրեց Կարեն Ավագյանի տիպի երիտհհկականներին եւ վերջ։ Բայց Սերժ Սարգսյանն այնքան իրական խաղաց իր դերը, որ Ծառուկյանի բոլոր քավորներն ու «մեծերը» հասան Երեւան, հասկանալու՝ հո լուրջ բան չի՞ պատահել։ Պարզվեց՝ շատ լուրջ բան չէ պատահածը, եւ Սերժ Սարգսյանն այդ քայլով, պարզապես, Գագիկ Ծառուկյանին հնարավորինս պատվով հանել է հրաշալի եռյակից, որպեսզի մարտի 1-ը, հետո նաեւ՝ Ցեղասպանության 100-ամյակը դիմավորի առանց եռյակի։ Ավելի ուշ, երբ Հովիկ Աբրահամյանի տանը կենացներն ավելի են քաղցրացել, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը խոստացել է Աբովյան քաղաքից բացի Ծառուկյանին մենաշնորհել նաեւ Կոտայքի մարզը՝ փեսային դարձնելով մարզպետ։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում