Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Անընդունելի կլինի ցանկացած օտարածին երևույթ, որը խորթ է ավանդապահ հայ օջախին»

Մայիս 15,2015 10:36

Սիրելի հայրենակիցներ,

Ամբողջ աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը:

Հայերիս համար այս օրն առանձնակի իմաստ ու խորհուրդ ունի, քանի որ ընտանիքը, օջախը մեզ համար սուրբ է և ունի նվիրական նշանակություն: Դարեր շարունակ հայ ընտանիքի, օջախի շնորհիվ են պահպանվել մեր ազգային շատ արժեքներ և ավանդույթներ ու, վստահաբար, հենց ընտանիքն է մեր ազգի գոյատևման, մեր հաղթանակների ու հարատևման գրավականը:

Հենց ընտանիքում է ձևավորվում մարդը որպես քաղաքացի: Ընտանիքը սիրո, հարգանքի և հասարակական համերաշխության աղբյուր է, ու այդ սկզբունքների վրա է հիմնվում յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակություն: Եվ գաղտնիք չէ, որ կայուն ընտանիքը ցանկացած պետության զարգացման կարևոր գործոններից մեկն է ու երաշխիքը, Հայաստանի համար՝ առավել ևս: Ու հատկապես հենց այս տեսանկյունից, համոզված եմ, որ ինչպես ինձ համար, այնպես էլ յուրաքանչյուր հայի համար մշտապես անընդունելի կլինի ցանկացած օտարածին երևույթ, որը խորթ է ավանդապահ հայ օջախին:

Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ բոլոր հայ ընտանիքներին մաղթում եմ սիրով ու հարգանքով, մանկան քրքիջով լեցուն երկար տարիների խաղաղ և երջանիկ կյանք, ու թո՛ղ, որ հայ օջախներից անպակաս լինի ուրախությունը:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031