Պետական գնումների ցանկն ուսումնասիրելիս պարզեցինք, որ լավ մեքենաներից օգտվելու ցավը նաեւ գիտնականներին է պատել։ Այսպես. Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտը մեքենայի ձեռքբերման մրցույթ է հայտարարել եւ մարտի 31-ին պայմանագիր է կնքել «Մուրան» ՍՊԸ-ի հետ՝ 6 միլիոն 950 հազար դրամանոց մեքենա ձեռք բերելու մասին։
Հաջորդը. ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը նույն գործողությունն արել է «Եվրովագեն» ընկերության հետ եւ 7 միլիոն 500 հազար դրամանոց մեքենա գնելու պայմանագիր կնքել։ Այսինքն, մի ինստիտուտ, որի ՕԳԳ-ն ոչ մեկին հայտնի չէ, եւ որտեղ մարդկանց 50 հազար դրամ աշխատավարձ են տալիս, տնօրենին պետք է սպասարկի 15 հազար դոլարանոց մեքենա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում