Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

 Կամազի վարորդը իրեն մասնակիորեն է մեղավոր համարում

Մայիս 15,2015 00:21

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործը քննելիս, դատավոր Աշոտ Մանուկյանը ամբաստանյալին՝ «Կամազ»-ի վարորդ  Մանվել Վարդանյանին հարցրեց, թե  իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է: Նա ասաց ՝ մասնակիորեն: Դատավորը խնդրեց պարզաբանել, թե ի՞նչ է նշանակում մասնակիորեն մեղավոր: Մանվել Վարդանյանը պարզաբանեց, որ կային ճանապարհային նշանների հետ կապված խնդիրներ,  «Գազելի» հետ կապված նույնպես: «Այնպես չէ, որ ես մեղավոր չեմ, բայց մասնակիորեն եմ մեղավոր: Ճիշտ է՝ ես պիտի զիջեի  «Գազելին» Ճանապարհը, երկրորդականից գալիս էի գլխավոր, բայց նշված է, որ ես խաչմերուկում չեմ կանգել, ես կանգնել եմ խաչմերուկում, նշանի մոտ չեմ կանգնել, որը տեղադրված է մի 20-30 մետր հեռավորության  վրա»:

Նշենք, որ  45-ամյա Մանվել Վարդանյանը ունի բարձրագույն կրթություն, Հրազդանից է,  նախքան «Իմեքս գրուպ» ՍՊԸ-ում որպես վարորդ աշխատելը, տարբեր տեղերում է աշխատել: Ունի երեք երեխաներ, երկու աղջիկներ եւ  մեկ որդի, որն անչափահաս է՝ 8 տարեկան:  Նրա խնամքին կա հաշմանդամ երեխա: Զգալի է, որ  «Կամազ»-ի վարորդը  չափազանց վատ, սթրեսային վիճակում է.  նա իրեն ուղղված հարցերին անգամ չի կարողանում պատասխանել, անընդհատ մտահոգ է, գլուխը՝ միշտ կախ գցած, ոչ մի բառով չի արձագանքում անգամ տուժողի իրավահաջորդների կողմից իրեն հասցեագրված վիրավորանքներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս, says:

    Իսկ ինչու չեն դատում գլխվոր մեղադրյալին ԱԺ պատգամավոր Տրանս ակնթարթի ղեկավար մարտուն գրիգորյանինն անունն էլ չի նշվում ոչ մի տեղ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031