Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնուամենայնիվ, ինչ-որ տեղ թերացել ենք»

Մայիս 15,2015 15:30

Գերմանաբնակ ճանաչված կիթառահար Ժորա Սարգսյանը համոզված է, որ եթե որոշ երկրներ հարուստ են գազով, նավթով եւ այլ ռեսուրսներով, ապա հայերը` մշակույթով: Երաժշտի ձեւակերպմամբ՝ այդ հարստությունը նման է մշակման կարոտ ադամանդի:

«Մշակված որոշ ադամանդներ արդեն ունենք (նկատի ունի աշխարհին հայտնի հայ արվեստագետներին), բայց դրանք հայտնի են դարձել միայն արտերկրում կատարելագործվելուց հետո: Այսինքն՝ ստացվում է, որ, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ թերացել ենք: Օրինակ՝ մինչ օրս Հայաստանում մշակույթի տարբեր ոլորտներում չեն գործում ամառային դպրոցներ: Բարձրակարգ ուսումնական ընթացք ապահովելը, պարզվում է, բավարար չէ: Ավելին՝ ամռանը մեռնում է հայաստանյան մշակութային կյանքը՝ արձակուրդում են թատրոնները, համերգասրահները… Եվ սա այն դեպքում, երբ հենց այդ ժամանակ է մեծանում զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր: Անհրաժեշտ է վերանայել մշակույթին վերաբերող՝ գուցե առաջին հայացքից այդքան էլ կարեւոր չթվացող ամեն բան»,- «Առավոտին» հայտնեց երաժիշտը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031