Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պետք է շտապ մաքրել լյարդը

Մայիս 15,2015 12:30

Լյարդը օրգանիզմի ամենակարեւոր օրգաններից մեկն է, որը կատարում է բազմաթիվ կենսական գործառույթներ: Հետագայում լուրջ խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է լյարդը միշտ պահել լավ վիճակում:

Ըստ բնության օրենքների, տարվա ցանկացած եղանակ օրգանիզմի մաքրման համար առավել նպաստավոր է, ուստի գարնանը մասնագետները խորհուրդ են տալիս մաքրել լյարդն ու լեղապարկը:

Ամեն օր մարդը իր օրգանիզմ է ընդունում բազում տոքսիններ եւ թույներ: Առաջին եւ ամենամեծ հարվածը ընդունում է լյարդը, քանի որ այն ունի մաքրող, ֆիլտրող հատկություն՝ փորձելով չեզոքացնել թունավոր նյութերը: Փոքր քանակի թույները լյարդը հեշտությամբ մաքրում է, բայց մեծ քանակությամբ թույները, օրինակ՝ հաճախակի ալկոհոլի օգտագործումը, արդեն չի կարողանում մաքրել: Ժամանակի ընթացքում լյարդի բջիջները սկսում են մահանալ եւ նրանց փոխարեն առաջանում է ճարպային գոյացություն: Ի դեպ, ալկոհոլը չարաշահողների մոտ լյարդը մեծ ճարպի կտորի է նմանվում: Ինչքան շատ են մահանում լյարդի բջիջները, այնքան շանսերը մեծանում են ցիրոզի, քաղցկեղի եւ հեպատոզ հիվանդության առաջացման:

Լյարդը իրականացնում է կենսական նշանակություն ունեցող այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են թույների, ինչպես նաեւ ավելցուկային հորմոնների, վիտամինների եւ այլ կենսաբանորեն ակտիվ նյութերի ոչնչացումը, կարգավորում է ճարպային նյութափոխանակությունը:

Գոյություն ունեն որոշ ախտանիշներ, որոնք վկայում են, որ լյարդը գտնվում է ոչ նորմալ վիճակում: Դրանցից են՝ սրտխառնոցը, ախորժակի բացակայությունը, ընդհանուր հոգնածությունը, անհանգստությունը եւ ծանրության զգացումը որովայնի աջ հատվածում, բերանում դառնության զգացում եւ կտրուկ հոտ քրտինքից:

Լյարդի հիվանդությունների հիմնական պատճառը մասնագետները նշում են չափից շատ քաղցրի, ճարպային սննդի, ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործումը:

Գոյություն ունեն լյարդը մաքրող տարբեր դեղահաբեր, բայց այսօր ձեզ ներկայացնում ենք ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ձեզ մաքրել եւ ունենալ առողջ լյարդ:

Ամենահեշտ տարբերակներից է 1 ճաշի գդալ տատասկափուշը լավ աղալ եւ ավելացնել 1 բաժակ եռման ջրի մեջ: Թրմել, քամել եւ ընդունել ուտելուց 30 րոպե առաջ՝ 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ:

Այն մարդկանց համար, որոնց մոտ առաջին ախտանշաններն են, առաջարկվում է տատասկափուշը աղալ եւ ստացված զանգվածին ավելացնել նույնքան մեղր, լավ խառնել եւ ընդունել օրը 2 անգամ՝ 1 թեյի գդալ ուտելու ժամանակ: Պատրաստված զանգվածը պետք է պահել սառնարանում:

Ճակնդեղը շատ լավ է մաքրում լյարդը: Անհրաժեշտ է 1 մեծ ճակնդեղը մանրակրկիտ լվանալ եւ 3 լիտր ջրով եփել միջին բարձրության կրակի վրա: Այնուհետեւ, երբ այն եռա, կրակը թուլացնել եւ սպասել այնքան, որպեսզի կաթսայի մեջ մնա 1 լիտր հյութ: Այնուհետեւ պետք է հանել ճակնդեղը եւ անցկացնել քերիչով (փոքր անցքերով): Քերած ճակնդեղը նորից ավելացնել իր հյութին եւ 20 րոպե եփել դանդաղ կրակի վրա: Քամել հյութը եւ խմել 1 բաժակ (200 մլ): Անհրաժեշտ է ճակնդեղի քերուկը թողնել սառչի եւ քամել: Պետք է խմել 3 ժամը մեկ եւ առավելագույն արդյունքի համար անհրաժեշտ է խմելուց հետո պառկել եւ աջ մասում՝ լյարդի տարածքում դնել տաք ջերմակ (գրելկա):

200 գրամ վարսակը լավ լվանալ եւ լցնել 1 լիտր ջրի մեջ եւ թողնել 12 ժամ: Այնուհետեւ միջին կրակի վրա դնել մինչեւ եռա եւ թողնել 30 րոպե դանդաղ կրակի վրա: Կաթսայի կափարիչը փակել, որպեսզի հանգիստ եփվի, որից հետո եւս 12 ժամ թողնել: Ստացված մասսան լավ ճզմում ենք, որպեսզի մնա միայն հյութը եւ ամեն ուտելուց կես ժամ առաջ 100 մլ խմում եք, օրը 3 անգամ: Բուժման կուրսը տեւում է 2 ամիս, ապա դադար եք տալիս 30 օր եւ դարձյալ կրկնում:

Սրանք ամենաանվտանգ, առավել մատչելի եւ միեւնույն ժամանակ շատ արդյունավետ մեթոդներ են լյարդը տոքսիններից մաքրելու: Տարվա մեջ խորհուրդ է տրվում 2 անգամ ընդունել բուժման այս կուրսը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

14.05.2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031