Սուրիկ Խաչատրյանի որդու Տիգրան Խաչատրյանի վերջին սկանդալային պատմության մասին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չցանկացավ այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո խոսել:
«Այդ դեպքի մանրամասներին չեմ տիրապետում, կա լիազոր մարմին, որը զբաղվում է դրանով: Բայց ես իմ կարծիքը պաշտոնյաների որդիների վերաբերյալ, այդ թվում և իմ ընտանիքի անդամների մասին, ասել եմ ԱԺ վերջին նիստի ժամանակ: Անկախ նրանից թե ում բարեկամն է, ում որդին է, եթե մարդը անցնում է օրինականության սահմանը, պետք է պատժվի»,- ասաց պարոն Շարմազանովը:
Նրա խոսքով, պաշտոնյայի ընտանիքի անդամը պետք գիտակցի, որ պաշտոնը վստահված է ոչ թե վայելքի, այլ պատասխանատվության համար:
Հարցին՝ ինչո՞ւ բերման չի ենթարկվում Տիգրան Խաչատրյանը, ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ ՀՀԿ-ն իր լծակներն է օգտագործում, որ պաշտպանի նրան, պարոն Շարմազանովն ասաց՝ թյուրիմացության մեջ են ձեզ գցում ընդդիմադիր պատգամավորները, ՀՀԿ-ն դատական իշխանության ներկայացուցիչ չէ:
Կարդացեք նաև
Հարցին, իսկ Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնից ազատելու հարց քննարկվե՞լ է, ասաց՝ կադրային փոփոխության, վերանշանակման, ազատման, հարցեր չեն քննարկվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ