Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հարցին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ավելի պրոֆեսիոնալ ու ամբողջական տեղեկատվություն չի կարող տալ, քան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Նրա գնահատականներին ավելացնելու բան չունեմ»,- ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով, թանկացումը կանխելու հարցում առաջինը շահագրգռված է հենց իշխանությունը. «Դրական չէ, թե իշխանություն, թե ընդդիմություն, որովհետև եթե կա թանկացում, բնականաբար, սա հարվածում է յուրաքանչյուր քաղաքացու գրպանին, մանավանդ, երբ կան բազմաթիվ խնդիրներ: Մենք լուսնից չենք իջել ու հասկանում ենք, որ ցանկացած թանկացում չի բխում ոչ մեկի շահերից, ամենաշատը իշխանությունն է, որ շահագրգռված չէ, որ լինեն թանկացումներ, բայց կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»:
Հարցին, թե հիմա էլեկտրաէներգիայի թանկացումը սուբյեկտի՞վ, թե՞ օբյեկտիվ պատճառներով է, ՀՀԿ խոսնակն ասաց՝ «ամենագետ չեմ ու չեմ կարող ամեն ինչի մասին տեղեկատվություն հայտնել, մասնագետ չե,»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ