Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն բերման ենթարկելու որոշում կայացվեց: Սա նշանակում է, որ Սուրիկ Խաչատրյանի անպատժելիության ժամկետը լրացե՞լ է եւ համբերության բաժակը լցվե՞լ է, թե՞ այս ամենը շոու է՝ հասարակության համար՝ ինչպես եղավ Գորիսի միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանի պաշտոնազրկումը, հետո նորից մարզպետի պաշտոնը նրան տալը:
Այս հարցերի առնչությամբ այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանից փորձեց մեկնաբանություն ստանալ: Սակայն Խոսրով Հարությունյանն ասաց, որ թեմային չի տիրապետում. «Անկեղծ եմ ասում, չեմ հետեւել երբեւէ»:
Երբ ասացինք, որ քաղաքական գնահատական է պետք երեւույթին. «Եթե չեմ տիրապետում, ո՞նց քաղաքական գնահատական տամ»,- հրաժարվեց Խոսրով Հարությունյանը: Երբ փորձեցինք դեպքերի հաջորդականությունը ներկայացնել՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, ուղղակի կկանչեն, կհարցաքննեն: Ուղղակի չեմ տիրապետում թեմային, չեմ հետեւել ընդհանրապես: Ասում եմ՝ չեմ հետեւել: Ես ասում եմ չբեր եմ, դուք ասում եք՝ քանի երեխա ունեք: Չունեմ, չկա»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Էս մենակ չբերներին են ընդունում ՀՀԿ, սովետի ժամանակ կոմունիստ դառնալու համար գոնե նման «դիսկրիմինացիա» չկար, ուզում ես չբեր եղիր միասեռական, «երկսեռական» կամ էլ ուզում ես արու տղամարդ ընտանիքավոր, մեկ ա հացի գրքույկը տալիս էին…
հարց է առաջանում. բա ուրիշ ինչով է զբաղվում քաղաքական գործիչ կոչվածը, երբ տեղյակ չէ իր թիմակից կրիմինալի արարքներից…
Հենց այդպես էլ հարցերից խույս տալով նոր համցանքների ճանապարհ են բացում…
Կարծես թե պետության միլիոնները վատննում են միայն ստելու ,կեղծելու , խեղաթյուրելու համար…
Առավել վատ, որ ոչնչից տեղյակ չէ, բա պետության միլիոնները ինչի համար են ստանում, որ պիտի ստեն, կեղծեն և խեղաթյուրեն ….
Ինչքան միամիտ է մեր ժողովուրդը,ոչ պապ է սպանել ոչ էլ տերտեր:
Այս բոլոր հարցերը ունի ընդհամենը մեկ պատասխան:
ԻՇԽԱՆԱՓՈԽՈԻԹՅՈԻՆ կամ էլ դիմեք Հիմնադիր Խորհրդարանի որեվե պատգամավորի, Ձեր ցանկացած հարցին կպատասխանի: