Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ Թուրքիայի վարչապետի հայտարարության մասին

Մայիս 14,2015 22:20

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Հայաստանը շատ է կարևորում ԵՄ հետ երկխոսության շարունակությունը: «Մենք էլ, եվրոպացիներն էլ գտնում ենք, որ մեր հարաբերությունները պետք է շարունակենք : Հայաստանը կարևորում է ԵՄ հետ քաղաքական երկխոսության շարունակությունը, նման շահագրգռվածություն ունենք մենք եւ տեսնում ենք նաև եվրոպացի գործընկերների մոտ»,- ասաց պարոն Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Ռիգայի գագաթաժողովին հայկական պատվիրակության կազմին, ասաց, որ այդ մասին նախագահի աշխատակազմը կտեղեկացնի:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, թե Ռուսաստանը օկուպանտ է եւ պատասխանելով հարցին, թե նման կոշտ դիրքորոշումը պայմանավորվա՞ծ է ՌԴ-ի վերաբերմունքով Հայոց ցեղասպանության նկատմամբ, Շարմազանովն ասաց, թե ՌԴ-ն իր պաշտպանության կարիքն չունի. «Բայց տարօրինակ է, որ օկուպացիայի վերաբերյալ, հարևանի կամ պետություններից մեկին օկուպանտ անվանելու իրավունք ունի Թուրքիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչը, այդ թվում նաև վարչապետը: Մի պետություն, որը օրը ցերեկով օկուպացված է պահում Կիպրոսի հանրապետության 37 տոկոսը, փակ է պահում ՀՀ-ի հետ սահմանը, մի պետություն, որը զրոյի հասցրեց բոլոր հարևանների հետ հարաբերությունների հնարավորությունները, չեմ կարծում, որ նման իրավունք ունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031