Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի էլցանցի հսկիչները հաճախ են ստիպված տնե-տուն անցնում, հորդորում բաժանորդներին, որ նրանք մուծեն սպառած էլեկտրաէներգիայի համար: Շատերը փող չունենալով ՝ ամսվա ավարտին «մի կերպ են անում», հոսանքի համար վճարում:
Նոյեմբերյանի բազմաբնակարան մի ընտանիք մոմի լույսի տակ գիշերներ է անցկացրել, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանից փող խնդրել էլեկտրաէներգիայի համար վճարելու համար:
Իջեւան քաղաքում ընտանիքներ կան, ովքեր էլցանցից նախազգուշացում են ստացել կուտակված պարտքը մարելու համար, այլապես պարտքը կգանձվի դատական կարգով: Էլեկտրաէներգիայի սակագնի նոր թանկացումից հետո հոսանքի սպառումն ավելանալո՞ւ է, դրա վարձն ավելի հե՞շտ է գանձվելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ