Ադրբեջանը էներգիա արտահանող խոշոր պետություն է: Այն նաեւ նավթից ամենաշատ կախված տնտեսություն ունեցող երկրներից մեկն է: Եթե ընթացիկ ֆինանսական միտումները պահպանվեն, ամենայն հավանականությամբ, տարածաշրջանային կայունությանը վտանգ կսպառնա: Նավթի եւ գազի արտահանումները ուղղակի շատ կարեւոր են Ադրբեջանի համար: Դրանք կազմում են երկրի արտահանումների 95 տոկոսը եւ եկամուտի 70-ը:
«Eurasianet»-ի մեկնաբան Յուրի Սմաքյուզի փոխանցմամբ՝ այդ երկրի 2015 թվականի բյուջեն նախատեսված է ենթակառուցվածքների վրա մեծ գումարներ ծախսելու համար եւ կազմվել է այն ենթադրությամբ, որ նավթի միջին գինը կլինի 90 դոլար: Այժմ նավթի գինը տատանվում է 60 դոլարի սահմաններում եւ նախկինում որոշված ծախսերը կայուն չեն: Որպես հետեւանք կառավարությունը պետք է դիմակայի դաժան տնտեսությանը: Բյուջեի կրճատումները մոտ ապագայում անխուսափելի են:
Մոտակա ամիսներին նավթի գնի կտրուկ եւ կայուն աճի բացակայության դեպքում Ադրբեջանի կառավարությունը այլեւս չի կարողանա ապահովել բարձր մակարդակի տնտեսական աճը: Հետևաբար` կենսամակարդակը կնվազի, ինչն էլ կհանգեցնի սոցիալական ճգնաժամի:
Ներկայացնելով Ադրբեջանի տնտեսական վիճակը՝ Յուրի Սմաքյուզն եզրակացրել է, որ եթե վատթարացող տնտեսական իրավիճակը սկսի վտանգ ներկայացնել սոցիալական եւ քաղաքական կայունության համար, Իլհամ Ալիեւը, իշխանությունը պահպանելու նպատակով, կարող է փորձել ուժով գրավել Լեռնային Ղարաբաղը:
Կարդացեք նաև
Իր եզրակացությունը հեղինակը հիմնավորել է այն փաստով, որ հայ-ադրբեջանական շփման գծում պարբերաբար բախումներ են տեղի ունենում եւ երկու կողմում էլ չկան խաղաղապահ ուժեր:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ