ՄՕԿ-ը ԱՄՆ-ի թեթեւ ատլետիկայի 4×100 մետր փոխանցումավազքի ամբողջ հավաքականին զրկել է 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալից:
Պատճառը թիմի անդամ Թայսոն Գեյի դոպինգ ստուգման դրական արդյունքն է: Այդ առթիվ ԱՄՆ-ի ԱՕԿ-ը հայտարարություն է տարածել, ըստ որի կանի ամեն բան մեդալները վերադարձնելու համար, ինչպես նաեւ կանի հնարավոր ամեն բան՝ սպորտում մաքրության համար: Մեկ տարով որակազրկված մեղավոր արագավազորդը մեդալը վերադարձրել է անցած տարի, սակայն հիմա նույն բանն անել պահանջում են փոխանցումավազաքի հավաքականի մյուս անդամներից՝ Թրեկ Քիմմոնսից, Ջասթին Գաթլինից եւ Ռայան Բեյլիից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ