Այժմ Ազատության հրապարակում ընթանում է հոսանքի թանկացման հարցով հանրային քննարկում: Տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Ազատության հրապարակում իրենց դժգոհությունն են հայտնում ընդդեմ թանկացման: Այստեղ են նաև Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և այլք:
Aravot.am-ի հետ զրուցում Վարուժան Ավետիսյանը փոխանցեց, որ այս իրավիճակից ելքի ճանապարհը քաղաքացիական անհնազանդությունն է, «ռեժիմի» սրբելը: Քաղաքացիներից շատերը վրդովված են, թե ինչու «ՀԷՑ-ի» պարտքերը իրենք պետք է փակեն: Այս պահին ելույթներ են ունենում քաղաքացիները իրենց դժգոհությունը բարձրաձայնում և հայտարարում, որ թույլ չեն տալու այս թանկացումը:
Մանրամասները՝ շուտով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ