Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագրի հանդիպմանը

Մայիս 14,2015 19:03

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Ստրասբուրգում կայացած ԵՄ/ԵԽ «Ծրագրային համագործակցության շրջանակ» ձեռնարկի շրջանակում մայիսի 12-ին մասնակցել է «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագրի մեկնարկային հանդիպմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ արտաքին գործերի նախարարության  ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագիրը, դրանից բխող տարածաշրջանային, տարբեր երկրների կողմից իրականացվելիք միջոցառումները:

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված առաջընթացները, «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագրի շրջանակում ձեռք բերված արդյունքները:

Ներկայացվել են նաև առաջարկներ՝ մեկնարկային ծրագրի վերաբերյալ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031