Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սահակյան. «Ավետիսյանների գործով վարույթների միացումն անհրաժեշտություն է». (Տեսանյութ)

Մայիս 14,2015 18:25

«Ավետիսյանների գործով բազմակողմանի քննությունը անհնար էր այն պահից հետո, երբ Պերմյակովը հայտնվեց ռուսական կողմում»,- մայիսի 14-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա նկատեց, որ ապացույցների մի մասը հայկական կողմում է, մյուսը՝ ռուսական: Նրա կարծիքով՝ երկու կողմում էլ գործի քննությունը թերի կլինի. «Իրենց մոտ են գտնվում այն հնարավոր հագուստները, որոնք եղել են նրա հագին, որոնք պետք է տուժողներին ներկայացվի ճանաչման, եւ պետք է հասկանանք, թե արդյոք դրանք այն հագուստնե՞րն են, որոնք այդ բնակարանից են տարվել: Հավանաբար, այն կողմում են գտնվում, մենք այդ գործում չենք ներգրավված, հեռախոսները, որոնք տարվել են Ավետիսյանների բնակարանից, որոնք եւս ապացույցներ են»:

Լուսինե Սահակյանը համարում է, որ վարույթների միացումն ուղղակի անհրաժեշտություն է. «Չպետք է լիներ 2 քրեական գործ, իրավաբանորեն դա աբսուրդ էր: Եթե խոսենք ստեղծված իրավիճակի մասին, ուրեմն՝ այո՛, երկու կողմերն էլ պետք է լուծում գտնեն, որպեսզի վարույթները միացվեն: Համենայն դեպս, գոնե մի վարույթի ապացուցները որեւէ կերպ փոխանցվեն մյուս վարույթին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031