Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանը կճմտեց կուրծքս այնպիսի ուժով, որ կուրտկայիս վրայից ցավը զգամ». Պատմում է տուժողը

Մայիս 14,2015 18:11

Նախօրեին նախագահական նստավայրի դիմաց ոստիկանների կողմից բռնության ենթարկված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը այսօր դատաբժիշկ Սանասար Սեւոյանի մոտ հրաժարվել է դատաբժշկական փորձաքննություն անցնել:

«Տիկին Իրինայի թեւերին կապտուկներ կան, երբ դատաբժիշկն ինձ ասաց՝ ցույց տվեք ձեր վնասվածքները, ասացի՝ կապտուկներ չկան: Համ էլ ասացի՝ իսկ կին դատաբժիշկ չկա՞, որ նայի: Ասացի՝ ես ձեր դիմաց չեմ պատրաստվում իմ մարմինը ցույց տալ, որ հիանաք ու նայեք»,- Aravot.am-ին պատմեց Նանա Մուրադյանը: Դատաբժիշկը առաջարկել է գրել հենց այդպես, որ վնասվածքներ չի ստացել, տիկին Մուրադյանը չի համաձայնել եւ վերջնական որոշվել է, որ նա կմեկնի տեղամասային պոլիկլինիկա ու կին բժշկի կողմից կհետազոտվի:

Նա նաեւ պատմեց, որ Բաղրամյան 26-ում ոստիկանների հետ միջադեպի ժամանակ, իրեն քաշքշող ոստիկանը, տեսնելով, որ դեպքը նկարահանող լրագրողի տեսախցիկն իր ուղղությամբ չէ, շատ կոշտ ձեւով կճմտել է իր կուրծքը. «Դիտավորյալ կուրծքս կճմտեց ինչ ուժով, որ կուրտկայիս վրայից ես ցավը զգամ: Ինչ անեմ, որ կապտուկը չկա, հետագայում ինչ իմանամ՝ ինչ կլինի: Կուրծքը կնոջ ամենազգայուն ու նուրբ մասն է: Դրա համար պահանջել եմ մամոգրաֆիական ստուգում անցնել: Պետք է գնամ մեր տեղամասային բժիշկը նայի»:

Հիշեցնենք, որ երեկ նախագահի նստավայրի դիմաց ոստիկանները հրել ու քաշքշել են բողոքի ակցիա անող բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների 5 ծնողներին և նրանց բռնի ուժով տեղափոխել դիմացի մայթ՝ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031